Դեշամը կերկարաձգի պայմանագրի ժամկետը Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ
ՍՊՈՐՏՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հայտարարել է, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի գլխավորել ազգային թիմի կազմը:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը: Այսպիսով, 49-ամյա մասնագետը Ֆրանսիայի ընտրանու կազմը կգլխավորի մինչ ԵՎՐՈ-2020-ի ավարտը:
Հիշեցնենք, որ Դեշամը ազգային հավաքականի ղեկը ստանձնել էր 2012 թվականին: Նրա գլխավորությամբ եռագույնները դուրս են եկել Աշխարհի 2014 թվականի առաջնության 1/4 եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել էին Գերմանիային: ԵՎՐՈ-2016-ում նրանք հասել էին մինչև եզրափակիչ, սակայն լրացուցիչ ժամանակում պարտվել էին Պորտուգալիայի ազգային հավաքականին:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



