Թիվ 8 ավտոբուսում գողությունը բացահայտվել է. 27-ամյա Ասատուրի թիրախում Կարինեի դրամապանակն էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 30-ին, ժամը 16.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում նա գողացել է 1960 թ. ծնված Կարինե Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման եւ բանկային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
4
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



