Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին նախագծում փոփոխություններ կարվեն կասկածները փարատելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի նախագծից ՀՀԿ-ական պատգամավորների դժգոհություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե օրենքի նախագծում կան խնդրահարույց դրույթներ,  որոնց հետ կապված ՀՀԿ-ական շատ պատգամավորներ դժգոհություններ ունեն, Դավիթ Հարությունյանն ասաց, որ խորին հարգանքով է վերաբերվում իր գործընկերների կարծիքին, սակայն հավելեց, որ նախագծում որոշ փոփոխություններ են նախապատրաստվում նրանց կասկածները փարատելու համար: «Մենք մասամբ ավարտել ենք նախագծում փոփոխություններ կատարելու աշխատանքները: Այդ փոփոխությունները մենք պետք է ներկայացնենք մեր գործընկերներին, որից հետո կարող եք նրանցից ճշտել՝ փարատվե՞լ են իրենց կասկածները, թե՞ ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նա նշեց, որ օրենքի նախագիծը բուռն քննարկումների արժանացավ, յուրաքանչյուր բառ մեկնաբանվեց, երբեմն ոչ ողջամիտ:«Այս օրենքի նախագծում նշված էր հետևյալ ձևակերպումը՝ «անձին ազատությունից ապօրինի զրկելը»: Եվ դրա հետ կապված տարբեր մեկնաբանություններ հնչեցին: Եվ երբեմն այդ քննարկումները հասցվում էին աբսուրդի: Նույն քրեական օրենսգրքում առկա է բացարձակապես նույն ձևակերպմամբ հոդված, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն այն անձի համար, ով ուրիշ անձի ապօրինի զրկում է ազատությունից: Բայց չգիտես ինչու թվում է, որ քրեական օրենսգիրքը պետք է մեկնաբանվի ողջամտորեն, իսկ այս օրենքը՝ ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց՝ քանի որ առկա են մտահոգություններ, բնականաբար շատ դժվար է այդ մտահոգությունները փարատել, այն էլ նման բուռն քննարկումների պայմաններում: Այնպես որ, օրենքի նախագծի վրա որոշակի աշխատանք կատարվում է, որպեսզի փարատվեն կասկածները, որ օրենքը ոչ ողջամտորեն չմեկնաբանվի»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը կարևոր է ընտանեկան բռնությունը կանխարգելելու տեսանկյունից: «Այս օրենքի նպատակն այլ է, քրեական օրենսգրքի նպատակը՝ այլ: Քրեական օրենսգրքի նպատակը պատժելն է, այս օրենքի նպատակը կանխարգելելն է հետագա զարգացումը, խորացումը և սրացումը: Երկրորդ նպատակը, զոհի պաշտպանությունն է, ինչը ոչ պակաս կարևոր խնդիր է, քան մեղավորին պատժելը»,-նշեց նախարարը:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարծում է՝ լրամշակումների արդյունքում նախագծի դրույթներն էապես չեն փոխվի: Պարզապես դրույթները հստակեցվելու են, որպեսզի ՀՀԿ-ականների մտահոգությունները փարատվեն:

Հարցին, որ սա աննախադեպ է, երբ կառավարության ներկայացրած օրինագծին ընդդիմանում է ՀՀԿ-ն, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ում բազմիցս եղել են շատ բուռն քննարկումներ, սա միակ դեպքը չէ: Նա նշեց, որ ընտրական օրենսգրքի և այլ նախագծերի քննարկումների շուրջ էլ են եղել ՀՀԿ-ականների ընդդիմադիր դիրքորոշումներ: «ՀՀԿ շրջանակներում մենք չունենք դիրքորոշում, որ բոլորս միաձայն կողմ ենք, այլ ունենք բուռն քննարկումներ»,- եզրափակեց նա:

 

Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը