Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մարինե Ասատրյան. «Լավ կլիներ, որ մանկական ստեղծագործությունների հերոսները լինեին մեր կողքին ապրողները»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է ժամանակակից կյանքի, հերոսների ու նրանց ձեռքբերումների մասին այսօրվա երեխայի համար մատչելի և գրավիչ գրականությունը շատ չէ: Ու եթե անգամ կա, ապա այնքան քիչ, որ գտնելն այնքան էլ հեշտ չէ: Թվում է մանկագիրներ ունենք, մանկական գրականություն՝ նույնպես, բայց երեխային հետաքրքիր պատմվածք ընտրելն առանձնապես հեշտ գործ չէ: Ու եթե անգամ կան գունեղ գրքույկներ, ապա մի կողմից բավականին թանկ են, մյուս կողմից՝ հեռու այսօրվա երեխայի հետաքրքրություններից ու պահանջներից:

Մանկական թատրոնի փորձագետ, բեմադրող ռեժիսոր Մարինե Ասատրյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինքն ավելի շատ կցանկանար, որ մանկագիրները գրեին այսօր, մեր կողքին ապրող երեխաների մասին և փորձեին պատմել նրանց հաջողությունների մասին: 

«Այսօր ողջ հանրապետությունով խոսում ենք ներառական կրթության մասին, բայց որևէ հաջողված դեպքի մասին չի գրվում: Մենք այսօր չունենք այն ժամանակակից պատանու կերպարը, ով դժվարությունների միջով անցնելով հասել է հաջողության: Նման ստեղծագործությունների պահանջարկն այսօր շատ կա, բայց ցավոք այդպիսի գրականություն գտնելը հեշտ չէ»,– ասաց փորձագետը:

Մ. Ասատրյանը նշեց նաև, որ մենք էլ ունենք հերոս ծնողներ ու դեռահասներ, որոնք հաջողության հասնելու համար ջանք չխնայելով, ամեն օր պայքարում են լուսավոր ապագա կերտելու համար: Օրինակ բերելով Ռաքել Պալացիոյի «Հրաշքը» վեպը, որը հրատարակվել է 2012 թվականին և ներկայում համարվում է ամենամեծ սպառում ունեցող մանկական վեպերից մեկը, բեմադրող ռեժիսորը նշեց, որ մեզ նույնպես նման հերոսներ են պետք:

«Ինչու ես պետք է «Հրաշքը» վեպը բեմադրեմ, երբ իմ կողքին ապրող երեխաներ կան, որոնք նույն դժվարությունները հաղթահարել են ու հաղթահարում են: Այսինքն, խոսքը ոչ թե կենսագրական որևէ ստեղծագործության մասին է, այլ՝ գեղարվեստական, որի հերոսը մեր կողքին ապրող երեխան է: Եվ պետք չէ միայն հեքիաթներից օգտվել, մանկական բեմադրիչները պետք է նաև կարողանան օգտվել ժամանակակից արձակից, պատմվածքից: Այսօր մանկական թատերախմբեր շատ կան, բայց հիմնականում կա՛մ բեմադրվում է, այն ինչ կա, կա՛մ այն, ինչ սցենարիստներն են հորինում: Հետաքրքիրն այն է, որ մանկագիրները, մանկական թատերական խմբերի բեմադրիչները, բոլորը միմյանց ճանաչում են, բայց ցավալին այն է, որ յուրաքանչյուրն իր համար է աշխատում, ընդհանրական դաշտ չկա»,– ասաց մանկական թատրոնի փորձագետը:

Նույն մոտեցումն է ամանորյա ներկայացումներ բեմադրելու ժամանակ: Չկան ինքնատիպ պիեսներ կամ պատմվածքներ, որոնք հետաքրքիր կլինեն ներկա սերնդի համար: Այդ է պատճառը, որ այսօր երեխաների համար տոնական օրն իսկական տոն դարձնելը բավականին դժվար է դարձել: Փորձագետի կարծիքով, լավ կլիներ, որ ամենասպասված մեր հայկական տոների մասին նույնպես, այնքան շատ ստեղծագործություններ լինեին, որ բեմադրիչներն ընտրության հնարավորություն ունենային:

«Մանկական որևէ ներկայացում բեմադրելիս, ստիպված ես լինում տարբեր աղբյուրներից օգտվել կամ ինքնուրույն ստեղծագործել: Իմ կարծիքով դրա պատճառն այն է, որ իրականում համագործակցություն չկա մանկագիրների և մանկական բեմադրիչների միջև: Ստեղծագործողն ասում է պատվիրեք՝ ստեղծագործեմ, բայց պատվիրելու դեպքում էլ բեմադրիչը պետք է կարողանա վճարել: Սա լուրջ խնդիր է, բայց եթե ստեղծագործողը, մանկագիրը կարողանա գիրք գրելու համար հոնորար ստանալ պետությունից, ապա ինքը գումար կունենա, բեմադրիչներն էլ՝ գիրքը: Ես կցանկանայի, որ ժամանակակից մանկագիրները մանկական գրականությունը մոտեցնեն մեր առօրյա կյանքին ու երեխային: Լավ կլիներ, որ մանկական ստեղծագործությունների հերոսները լինեին մեր կողքին ապրողները և նրանց միջոցով փոքրիկներին կարողանանք հասցնել այն մեսիջները, որոնք կարևոր են մեր բոլորիս համար»,– ասաց Մ. Ասատրյանը:


Արմինե Գրիգորյան

«Փաստ» 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ