Հայաստանի համար անվտանգության ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է. Շարմազանովը՝ ՌԴ-ից արտոնյալ պայմաններով զենք ձեռք բերելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտոնյալ վարկով Ռուսաստանից ներքին գներով զենքի նոր խմբաքանակ ձեռք բերելու քայլը խոսում է այն մասին, որ Հայաստանի համար անվտանգության և պաշտպանության ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի Ռուսաստանի հետ ռազմական և ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որտեղ ռազմական համագործակցությունն առանցքային է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Այս պահին այդ համագործակցությունը և դաշնակցային հարաբերությունները շահեկան են Հայաստանի համար և չկա մեկ այլ երկիր, ըստ Շարմազամովի, որը կարող է Հայաստանին տրամադրել ներքին գներով նման որակյալ զենք և ռազմական տեխնիկա:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



