Երևան, 09.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ գլխավոր հյուպատոսը քննարկել է Հայաստանի և Հալեպի առևտրատնտեսական համագործակցության ծավալների վերականգնման հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Հալեպի առևտրի պալատի նախագահ Մաջդ ադ-Դին Դաբբաղի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը ներկա էր պալատի գործադիր խորհրդի ողջ կազմը:

Քննարկվեցին Հալեպի հետ առևտրատնտեսական համագործակցության նախկին ծավալների վերականգնմանը, գործարար շրջանակների միջև կապերի աշխուժացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի առևտրատնտեսական ներուժն ու ներդրումային հնարավորությունները, միաժամանակ նշելով, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, լայն հնարավորություններ կարող է տրամադրել հալեպցի գործարարներին` համատեղ արտադրություններ հիմնելու և արտադրվող ապրանքատեսակները ԵԱՏՄ լայնայածավալ շուկա արտահանելու գործում:

Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ առևտրատնտեսական բնույթի ցուցահանդեսների կազմակերպման հեռանկարներին: Առաջարկ ներկայացվեց անվճար հիմունքներով հայկական կողմին տրամադրել համապատասխան տարածք` հայկական արտադրատեսակների մշտական ցուցահանդես-վաճառք կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց Հայաստանի և Հալեպի գործարար շրջանակների միջև կապերի խորացման, պատվիրակությունների փոխայցելությունների հետագա ակտիվացման կարևորությունը: Այս համատեքստում նշվեց, որ Հալեպի առևտրի պալատը պատրաստ է պատվիրակություն գործուղել Երևան` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:

Քննարկվեցին նաև Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Հալեպի առևտրի պալատի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը` այդ ուղղությամբ համակարգված աշխատանքներ սկսելու և առաջընթաց ապահովելու նպատակով:

Հանդիպման ավարտին Արմեն Սարգսյանը խոսեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի` հոկտեմբերի 28-29-ը Սիրիա կատարած այցելության արդյունքների մասին»:

 


http://armenpress.am/arm/news/910980/

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հшրձակումը Գուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ ԿարապետյանՉինաստանը ողջունել է այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը Ռուսաստանում ստեղծվել է արհեստական բանականությամբ «դրոն-որսորդ» 10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր Կամենդատյան«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Օպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՆոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վшրակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, ապա «Opel Astra»-ն բախվել է վթարված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ ԱՄԷ-ն դատապարտել է «Իրանի կողմից Թուրքիային հարվածելու փորձը» Հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «զանգերի կենտրոնն» է բացահայտվել ԱԱԾ-ի շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով ԵՄ-ն պետք է արագացնի ընդլայնումը. Կայա Կալաս Փաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըFlyOne-ի՝ Մասկատ-Երևան մարտի 11-ի չվերթը տեղափոխվել է մարտի 12-ին Փոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԵՄ երկրների նավթի պաշարները կբավականացնեն 85-90 օր. Իտկոնեն Ինչպե՞ս է Սպիտակում ծեծի ենթարկված 10-ամյա տղայի վիճակը Էդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակներըԿիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Ֆրանսիան երկու ֆրեգատ կուղարկի Կարմիր ծով. Մակրոն 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Զինվորական դատախազ Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանԼոռու մարզում 11-ամյա և 8-ամյա եղբայրները ու նրանց 5-ամյա ընկերը ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել 10-ամյա տղային ԱՄԷ-ում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհեր կան Գվարդիոլան որակազրկվել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու զինծառայողի մահվան մասին Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՍոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ Կոտայքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն կատարելու 22 դեպք Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Կյանքի համար հավասարակշռություն. Ինչու է մեզ անհրաժեշտ մագնեզիումըՄենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան Քարաթափում՝ Կարբիի ձորում. դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբեր «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել Մեկ շաբաթում գրանցվել է 599 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. զոհվել է 8, փրկվել՝ 1 մարդ ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինԱրտառոց դեպք՝ Արարատի գյուղերից մեկում 37-ամյա կինը մտել է տեղի միջնակարգ դպրոց, վնաuել է տնօրենի «BMW»-ն Դուք անգամ ձեր կյանքերի եւ կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության եւ պետականության «տերը» լինեք. Արմեն ԱշոտյանԱպրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՏարածաշրջանում թունավոր անձրևի վտանգ կա, իսկ Հայաստանում լռություն է. Անուշ ՊողոսյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան