Թրամփը Ասիայի երկրներին կոչ է անում ուժեղացնել ճնշումները Փհենյանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ասիական երկրներով իր շրջագայությունն օգտագործել ընդգծելու համար, որ միջուկային զենք ունենալու Հյուսիսային Կորեայի ձգտումները տանում են դեպի փակուղի: Նա մտադիր է կոչ անել երկրներին՝ ուժեղացնել ճնշումները Փհենյանի վրա: Այդ մասին հայտնել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերը, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով, Թրամփը հասկանում է, որ խնդրի լուծման համար ժամանակը լրանում է : «Մենք կխնդրենք երկրներին անել ավելին: Նախագահ Թրամփը կոչ կանի երկրներին Փհենյանի նկատմամբ ճնշումները մեծացնել, որպեսզի այդ երկրի ղեկավարությանը համոզենք, որ միջուկային զենքին ձգտելը տանում է փակուղի»:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



