Թուլուզցի ահաբեկչի եղբորը 20 տարով ազատազրկել են հանցակցության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Աբդելկադեր Մերին 2012 թվականին իր եղբոր կատարած հանցագործություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
Մուհամմեդ Մերան՝ ծագումով ալժիրցի Ֆրանսիայի 24-ամյա քաղաքացին, սպանվել էր 2012-ի մարտին՝ երկօրյա գործողության ժամանակ։ Ոստիկանության տվյալներով՝ ավելի վաղ նա հարձակվել էր Թուլուզ քաղաքի հրեական դպրոցի վրա եւ սպանել 3 ֆրանսիացի դեսանտավորների։
Աբդելկադեր Մերան մեղավոր էր ճանաչվել որպես ահաբեկչի հանցակից։ Սակայն նրան արդարացրել էին սպանության մասնակցության մասով։ 20-ամյա բանտարկության 2/3-ը նա կանցկացնի խիստ ռեժիմի բանտում, որի ընթացքում կարող է միջնորդություն ներկայացնել պայմանական վաղաժամ ազատման մասին։
Գործով մեկ այլ ֆիգուրանտ Ֆեթահ Մալքին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



