Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվում: Դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին պարզապես նպաստ տալու մոտեցումից անցում է կատարվում կոնկրետ կարիքի գնահատմանը և դրան համապատասխան, օգնության տրամադրմանը:

«Ընտանիքների անապահովությունը գնահատելիս հաշվի է առնվում բազմաթիվ ցուցանիշներ: Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելության ընթացքում շատ բան է պարզվում, խնդիրներն են վերհանվում: Հստակեցվում է տվյալ անձի կամ ընտանիքի անդամների աշխատելու ունակությունը, ցանկությունը, կարողությունը, հոգեբանական վիճակը: Այսինքն` սոցիալական աշխատողը գնահատում է աղքատության մակարդակը, դրանց տալիս ձևակերպումներ, որից հետո սկսվում համապատասխան աջակցման աշխատանքը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Տրամադրվող աջակցությունը կարող է տարբեր լինել` առողջապահական ծառայություններ, կրթական ծրագրեր, հոգեբանական ծառայություն, խնամք, աշխատանքի տեղավորում և այլն:

Հայաստանում ներկայում հաշվառվում է մոտ 1000-ից ավելի սոցիալական աշխատող: Աստղիկ Մինասյանի տեղեկացմամբ, պետական մարմիններում աշխատում է մոտ 700 աշխատող, մնացածը հասարակական կազմակերպություններում են:

Շրջանառության մեջ է դրվել «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայում ՀՀ կառավարությունում է: Օրենքի նախագիծը մշակվել է «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ: Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ այդ օրենքի նախագիծն ուղղված է սոցիալական աշխատողների մասնագետների որակի բարձրացմանը:

«Մարդիկ կարիքի մեջ են և կուզենան ստանալ որակյալ ծառայություն: Դրա համար ընտանիքում մուտքը, նրանց հետո աշխատելու մոտեցումը, գործի վարումը պետք է լինի գրագետ, և այդ դեպքում դժվարին իրավիճակում հայտնվածները ոչ թե կդիմադրեն, այլ կգնան համագործակցության»,-ասաց Միրա Անտոնյանը:

Նրա խոսքով, նոր օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել կրթական չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն սոցիալական աշխատողները: Սոցիալական ծառայությունները ձևավորվել են ավելի վաղ, քան կրթական բաղադրիչի ներդրումն էր: Հետևաբար` համակարգում կան մարդիկ, որոնք բանիմաց են, փորձ ունեն, սակայն գործի նկատմամբ մոտեցումն է տարբեր, աշխատանքն անում են այլ տեսանկյունից:

«Համակարգը համապատասխան կրթությամբ աշխատողներով համալրելու կարիքը կա: Եվ որպեսզի այդ անցումը ճիշտ կազմակերպվի, առաջարկում ենք այս օրենքի նախագիծը, որով հստակ կսահմանվեն կրթական չափորոշիչներ: Արդեն համակարգում աշխատողները լրացուցիչ կրթությամբ պետք է համապատասխանեն նոր պայմաններին: Սոցիալական աշխատողները բժիշկների նման պետք է ամեն օր կատարելագործվեն: Օրենքը փորձում է  կարգավորել այդ դաշտը»,-ասաց Միրա Անտոնյանը:

Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի օրն է: Հայաստանի կառավարությունը 2009թ.-ի հունվարի 22-ի նիստում որոշում էր կայացրել, ըստ որի` տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի համապատասխան, Հայաստանում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:

 Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել դրա նպատակներն ու խնդիրները: 1988թ.-ի երկրաշարժից հետո աղետյալներին ցուցաբերվեց ոչ միայն նյութական, այլև հոգեկան աջակցություն:

Սրա հիման վրա 2 տարի անց ձևավորվեց սոցիալական աշխատող հասկացությունը: Սկզբնական շրջանում նրանք համարվում էին անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը և նրա առջև ծառացածսոցիալական խնդիրների լուծմանն աջակցող գործունեությունն իրականացնողներ: Այժմ սոցիալական աշխատողներ համարվում են այն անձինք, ում գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրներիկարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը:

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար