Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Համայնքում օրերով լույս չի լինում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 30–ին և 31–ին Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում հոսանք չի եղել: 2 օրվա հոսանքազրկումից հետո տներում լույս է հայտնվել: Գյուղացիների ուրախությունը, սակայն, կարճ է տևել: Հիմա կրկին հոսանք չունեն: 

Մարգահովիտի բնակիչների համար արդեն սովորական են դարձել հոսանքազրկումները: Հոսանքի հաճախակի տատանումների պատճառով գյուղացիների էլեկտրատեխնիկան շարքից դուրս է գալիս: Լիդա Գասպարյանը տուժածներից մեկն է:

«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ջրատաքացուցիչն ու միկրոալիքային վառարանն է փչացել` հոսանքի տատանումներից է խնդիրն առաջացել: 
«Տղաս էր Ռուսաստանից փող ուղարկել, առել էի, հիմա էլ ինչո՞վ առնեմ, մնացինք առանց տաք ջրի, հաց թխելու տեղ էլ չունեմ, հարևանիս տանն ենք հացը թխում»,– բողոքեց կինը: Հոսանքի տատանումների պատճառով գյուղացիների մեծ մասը մշտապես վնասներ է կրում, բայց ՀԷՑ–ն այդպես էլ ոչ ոքի փոխհատուցում չի տվել: 

«Ումի՞ց պահանջենք այ բալա ջան, 20 տարի բան չի փոխվում, նույն վիճակն է, սենց էլ կմնա, սոված, պակաս–պռատ ապրում ենք ու դրան էլ ավելացրած էս տեխնիկաների փողը, մարդիկ գնում, ապառիկ էլեկտրատեխնիկա են առնում, հոսանքը տատանվում է, փչանում է ապրանքը, մնում ենք վարկի տակ ու առանց տեխնիկայի»,– նեղսրտեց մեկ այլ բնակչուհի:

Անջատումների մասին մարզային և տեղական իշխանությունների մոտ նրանք հաճախ են բարձրաձայնել: Ըստ գյուղացիների՝ իրենց այդպես էլ լսող չկա: ՀԷՑ–ը բողոքները ականջի հետև չի գցում՝ հավաստիացրեց համայնքի ղեկավար Սամվել Անանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին էլ համայնքի արևելյան հատվածում տեխնիկան աշխատում է՝ վնասված էլեկտրալարերն են նորով փոխարինում: Ծովի մակերևույթից 1760 մետր բարձրության վրա գտվող Մարգահովիտում քամիներ հաճախակի են: Ինչին էլ չեն դիմանում մաշված էլեկտրասյուներն ու լարերը:

«Լարերը մի կերպ նորոգում են, բայց քամին իրար է կպցնում ու հոսանքն անջատվում է: Լավ կլիներ, որ կաբելային լիներ: Նման անելանելի վիճակում չէինք հայտնվի»,– մանրամասնեց Անանյանը:

Առայժմ մարգահովիտցիները հույսով սպասում են, երբ համայնքի ցավոտ հարցն իր պատասխանը կգտնի: Ապառիկով ձեռք բերած տեխնիկան էլ չի փչանա՝ իրենց պարտքերի տակ թողնելով:


Մանյա Պողոսյան

«Փաստ» 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ