Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռուբեն Հայրապետյանը Դադիվանքում հյուրանոցային համալիր կկառուցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքում հաջորդ տարվա սկզբին կսկսվի մի քանի հյուրանոցների շինարարություն, ինչի մասին «Փաստ»–ին հայտնեց համայնքի ղեկավար Ալվարդ Օհանյանը:

Օհանյանի տեղեկացմամբ՝ այդ երեք հյուրանոցներից մեկը պատրաստվում է կառուցել իր ընտանիքը: Խոսքը գնում է հյուրատան կառուցման մասին: Հյուրանոցներից երկրորդի կառուցման հայտ ներկայացրել է Ստեփանակերտի բնակիչ, իսկ երրորդն էլ՝ «Իսաբուլաղ» ՍՊԸ–ն է, որը ոչ թե հյուրանոց է կառուցելու, այլ հյուրանոցային համալիր:

Այս երրորդ հյուրանոցի սեփականատիրոջ վերաբերյալ գյուղում խոսակցություններ են գնում, որ Ռուբեն Հայրապետյանն է (Նեմեց Ռուբո): Դեռ ավելին՝ դադիվանքցիները նշում են, որ նա բացի հյուրանոցից, ռեստորան ու սուպերմարկետ էլ է պատրաստվում կառուցել:

Համայնքապետ Ալվարդ Օհանյանը մեզ հետ զրույցում, սակայն, նշեց, որ ռեստորանի և սուպերմարկետի շինարարությունների վերաբերյալ տեղեկություններ չունի, առավելևս՝ նման հայտեր չկան իր սեղանին: Մեր հարցին, թե ինչ փուլում են Ռուբեն Հայրապետյանի կողմից գյուղում կառուցվելիք հյուրանոցի աշխատանքները, պատասխանեց, որ այս պահին գյուղում առհասարակ բոլոր շինաշխատանքները դադարեցված են, քանի որ առջևում ձմեռ է և շինարարությունը կվերսկսվի գարնանը: Բայց կոնկրետ Ռուբեն Հայրապետյանի անունով գյուղապետը ոչ մի փաստաթուղթ չունի՝ ոչ հայտ և ոչ էլ հողի պահանջ: Նշեց, որ հիմա Դադիվանքի տարածքին վերաբերող շինարարությունների համար նոր թղթաբանություններ են պատրաստվում:

«ՍՊԸ–ով ներկայացված հայտ կա: Գուցե Ռուբեն Հայրապետյանը ՍՊԸ–ով է ներկայացել: Բայց ինձ մոտ նման անուն ազգանուն չկա, ՍՊԸ–ով է գործը կատարվում: Խոսքը «Իսաբուլաղ» ՍՊԸ–ի մասին է, որի հայտը վերաբերում է հողատարածքի ձեռքբերմանը հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով»,– ասաց նա՝ հավելելով, թե դիմումը նոր են տվել, և հողի տրամադրման դեպքում գարնանը կսկսվի շինարարությունը:
Ըստ Օհանյանի՝ հողատարածքը տրամադրելու համար անհրաժեշտ է նախ կառավարության համաձայնությունը. «Պետք է պետական կառույց ներկայացնենք, եթե համապատասխանի, նոր կդնենք ավագանու քննարկմանը: Կառավարությունը պիտի հավանություն տա, այն ճանապարհի կողքին կառուցվող շինություն է և պետք է եվրոստանդարտներին համապատասխան լինի: Դրանից հետո միայն ավագանին իր որոշումը կկայացնի»:

Գյուղացիներից մեկը մեզ նաև տեղեկացրեց, որ Ռուբեն Հայրապետյանի աշխատողներն այդ տարածքում, որն այսպես կոչված Կուսանանց եկեղեցու հարևանությամբ է, գետի վրա կամուրջ են կառուցել ու տաղավարներ տեղադրել: Գյուղապետը մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ «Իսաբուլաղ» ՍՊԸ–ն այդ հատվածում կամուրջ է կառուցել՝ հավելելով. «Ստույգ չգիտեմ, կարող է ձեր ասած ազգանունը հենց էդ տիրոջ ազգանունն է»:
Հավելենք միայն, որ Ռուբեն Հայրապետյանը, ով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, իր վերջին ֆուտբոլային ասուլիսներից մեկում նշել էր, որ վերջին տարիներին բնակվում է Շուշիում:

Past.am 

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում