Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հասարակական պաշտպաններ» ՀԿ նախագահ. «Նազարյան Ռոբերտի հանձնաժողովը միայն ձեռք տնկող է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վեոլիա ջուր» ընկերությունն օգոստոսի 7–ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սակագների վերանայման հայտով: Առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018 թ.–ի համար ավելացնել 14,3 դրամով:

«Հասարակական պաշտպաններ» ՀԿ նախագահ Արամ Գրիգորյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօրվա ջրամատակարարման ծառայությունների մատուցման որակը չի համապատասխանում գնին: Ծառությունների համեմատ առանց այն էլ ջրի գինը բարձր է: Նա այս պարագայում գինը բարձրացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

«Եթե որակը չի լավացնելու, ընդհանրապես գնի բարձրացում չպետք է դիտվի»,– նկատեց նա:

Արամ Գրիգորյանը ջրամատակարարման համակարգի խնդիրներն է թվում: Նրա պնդմամբ՝ կան ջրի անթույլատրելի կորուստներ: Ըստ «Հասարակական պաշտպաններ» ՀԿ նախագահի՝ ո՛չ կառավարությունը, ո՛չ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և ո՛չ էլ «Վեոլիա» ջուրը կորուստները նվազեցնելու խնդիր իրենց առջև չեն դրել:

«Եթե մենք կորուստները 10%-ով նվազեցնենք, գինն այդքան կիջնի: Այդպիսի խնդիր չի դրվել: Սակագներ սահմանելու մեթոդաբանությունը, կարգը խեղաթյուրված է: Դրա համար ցանկացած ընկերություն նայում է իր բիզնեսին, եթե պետք է շատ եկամուտ ունենա, գները բարձրացնում է»,– նշեց մեր զրուցակիցը:

Օրենքով սակագների կարգավորումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթն է, որն, ըստ Գրիգորյանի, չի կատարում:

«Նազարյան Ռոբերտի հանձնաժողովը ոչինչ չի անում, 4–5 հոգի ձեռք են տնկում և վերջ: Բոլոր խնդիրների պատասխան տվողը հանձնաժողովն է և ինքը ոչ միայն սակագների հաստատման հաշվարկ պետք է կատարի, այլև զբաղվի կարգավորման խնդիրներով»,– մատնանշեց նա:

Բացի սա, սակագին սահմանելու գործընթացը կապված է սպառողների և ընկերությունների շահերի պահպանման հետ: Գրիգորյանի խոսքով՝ հանձնաժողովը պարտավոր է պաշտպանել նաև սպառողների շահերը, լսել նրանց դիրքորոշումները:
«Հանձնաժողովն ուղղակի արհամարհել է սպառողների շահերը: Ընկերությունը բերում է սակագին: Նա լսում է վարչապետին ու գին հաստատում: Սա արատավոր երևույթ է»,– վրդովվեց նա:

Իսկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուղիներ գտնել պահպանելու խմելու ջրի սակագինը: Արամ Գրիգորյանը բարկանում է՝ վարչապետի գործը չէ սակագների կարգավորումը: Գոյություն ունի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Դա նրա պարտքն է:

«Որևէ մեկը սակագների կարգավորման հարցով հանձնարարություն տալու իրավունք չունի: Դրանք հանձնարարականներով չեն սահմանվում: Գոյություն ունի հանձնաժողով, որն օրենքով սահմանված իր պարտքը պետք է կատարի»,– շարունակեց մեր զրուցակիցը:
Մեր երկրում ամեն ինչ քաղաքականացված է: Ջրի գինը՝ նույնպես: Ըստ նրա՝ տնտեսական մեխանիզմ այստեղ չի գործում:

«Մեկն ասել է՝ այդպես է ձեռնտու: Պայմանագրի մեջ էլ գրել են: Վերևից է ամեն ինչ գալիս»,– եզրափակեց «Հասարակական պաշտպաններ» ՀԿ նախագահը:

Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

 

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ