Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարզվել է Հրազդանի երկու բնակիչների սպանությանն առնչություն ունեցած անձանց ինքնությունը. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների՝ Վարդուհի Սիմոնյանի եւ Սամվել Ալիխանյանի սպանության մի շարք հանգամանքները, այդ թվում՝ սպանության վայրը, առնչություն ունեցած 2 անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում իրականացվող որոնողական միջոցառումների արդյունքում 2017թ. նոյեմբերի 2-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարեւանությամբ՝ դաշտային տարածքում, հայտնաբերվել է երկու անձի դիակ՝ կնոջ եւ տղամարդու։ Նախնական տվյալներով՝ դրանք Հրազդանի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի եւ Սամվել Ալիխանյանի դիերն են, որոնց գտնվելու վայրն անհայտ էր սեպտեմբերի 18-ից։

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, միկրոմասնիկային փորձաքննություններ։ Նախաքննության ընթացքում կատարվել է ճանաչման գործողություն եւ հարազատները, հիմք ընդունելով հագուստները, ատամնաշարը եւ մի քանի այլ կողմնորոշիչ տվյալներ, հաստատել են, որ դրանք Վարդուհի Սիմոնյանի եւ Սամվել Ալիխանյանի մարմիններն են։

Սեպտեմբերի 20-ին եւ հոկտեմբերի 6-ին Վ.Սիմոնյանի եւ Ս.Ալիխանյանի հարազատներից հաղորդումներ էին ստացվել, որ իրենց հարազատների մասին սեպտեմբերի 18-ից որեւէ տեղեկություն չունեն: Քննությամբ պարզվել էր, որ նրանք ճանաչում են միմյանց, վերջին անգամ նրանց տեսել են միասին:

Բնակիչների անհետ կորելու դեպքերի առիթով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, իրականացվել մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Մշակված աշխատանքային վարկածներն ստուգելու ուղղությամբ օպերատիվ-որոնողական մարմինների հետ համագործակցաբար իրականացված աշխատանքների արդյունքում նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի բնակիչները դարձել են սպանության զոհ. նրանք սպանվել են Հրազդան քաղաքում՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի առանձնատանը, որից հետո դիակները տեղափոխվել և թաքցվել են Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, որտեղ էլ նոյեմբերի 2-ին հայտնաբերվել է նրանց մարմինները։ Խուզարկություններ են կատարվել սպանության դեպքի վայր հանդիսացող տանը եւ սպանությանն առնչություն ունեցած անձանցից մեկի կողմից Երեւանում վարձակալված բնակարանում, ավտոմեքենայում, որոնց արդյունքում ձեռք են բերվել մի շարք ապացույցներ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հրազդանի երկու բնակիչների սպանությանն առնչություն ունեցած անձանց գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։

Հորոսկոպի 3 նշան, ովքեր այս ամառ կհարստանանՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանՓաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում ԱՄՆ-ը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ իրանական երկու անօդաչու խոցելու մասին Մեքսիկան վստահ հաղթանակով է մեկնարկում․ երեք կարմիր քարտ՝ ԱԱ-2026-ի բացման հանդիպմանը Թրամփ. Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային պաշարների մոտ 20%-ը Անգլիական «Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ՝ նրան թիմի ղեկին նշանակելու նպատակով Խանութներից գողություն կատարած խումբը հայտնաբերվել է ԿԸՀ-ն՝ անվավեր է ճանաչված քվեարկության արդյունքների մասին Հունիսի 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Հունիսի 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԵրևան–Սևան ճանապարհին կայծակի հետևանքով վնասված կամուրջը կվերանորոգվի կարճ ժամկետում. Խուդաթյան Մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման պաշտոնական արարողությունը Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար ՄելոյանՈւժեղ կարկուտ՝ Գավառում, գերհզոր ամպրոպային ամպ՝ Մարտունիում․ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Հայաստանը կարող է դառնալ մշակույթների միջև երկխոսության կամուրջ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ Կիևին անհրաժեշտ կլինի ԵՄ թույլտվությունը՝ ԵՄ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորմամբ Patriot հրթիռներ գնելու համար Ռուսաստանը խեցգետնի արտահանումը հասցրել է ռեկորդային մակարդակի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Կարկուտը շուռ է տվել օրորոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր կադրեր Երևան–Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով տեղի ունեցած փլուզումից․ տեսանյութ Մենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար Մելոյան«Ռեալը» քննարկում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Ռուբեն Դիաշի և Մաթեուս Նունեսի ձեռքբերման հարցը 13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankTurkish Airlines-ի ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգից մեկնել է առանց ուղևորների մի մասի Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվшծից կամուրջ է փլnւզվել Ժողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբԳառնիում «Ford Mustang»-ը բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի գործունեությունը Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԿարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Արցախցիների ինքնազբաղվածության խթանմանն ուղղված միջոցառումը կտարածվի ևս 200 շահառուի վրա Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանԵԱ. Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները Ռոսսելխոզնադզորը uահմանափակում է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը Հյուսիսային Իռլանդիայում հակամիգրացիոն բողոքի ակցիաների երկրորդ գիշերն ավարտվել է բախումներով Թեհրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով երեք մարդ վիրավորվել է Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց