Շախմատի տղամարդկանց հավաքականը պարտվեց Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում պարտվեց Ադրբեջանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջինն իր պարտիան ավարտեց Գաբրիել Սարգսյանը։ Նա կիսեց միավորը Արկադի Նայդիչի հետ։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Շախրիար Մամեդյարովին՝ պարտիայի 44-րդ քայլին ստիպելով մրցակցին անձնատուր լինել։ Մոտ 5 ժամ պայքարից հետո պարտություն կրեց Սերգեյ Մովսեսյանը, ով մրցում էր Թեյմուր Ռաջաբովի հետ։ Պարտություն կրեց նաև Հրանտ Մելքումյանը։ Հայաստան-Ադրբեջան 1,5-2,5։
Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվում է հունական Կրետե կղզում։ Այն մեկնարկել է հոկտեմբերի 28-ին և կեզրափակվի նոյեմբերի 6-ին։ Առաջնությունը բաղկացած է 9 տուրից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



