Սիրիան հայտարարել է Դեյր էլ–Զորի լիակատար ազատագրման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի զինված ուժերը հաղորդագրություն են տարածել այն մասին, որ նախորդ օրն ահաբեկիչներից ամբողջովին ազատագրել են Դեյր–էլ–Զոր քաղաքն ու հարակից Ալ–Սալեհիա գյուղը, այդպիսով փակելով նահանգում մնացած ահաբեկիչներին հավելյալ օգնություն տրամադրելու բոլոր ուղիները: Այս պահին Դեյր–Էլ–Զոր նահանգում ԴԱԻՇ–ի միակ հենակետը Իրաքի սահմանի մերձակայքում գտնվող Ալբոքամալ քաղաքն է, որից 50 կմ հեռավորության վրա են գտնվում կառավարական ուժերը:



