Մոսկվայում մեկնարկել է Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի խաղարկությունը
ՍՊՈՐՏՄոսկվայում մեկնարկել է Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի խաղարկությունը, որը նվիրված է Միխայիլ Բոտվիննիկի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գավաթի խաղարկությունն անցկացվում է մինչև 14 տարեկան պատանիների և աղջիկների շրջանում: Մրցաշարին մասնակցում են 11 երկրների շախմատիստներ:
Պատանիների մրցաշարում աղյուսակը գլխավորում է Արմեն Բարսեղյանը, ով 4 հնարավորից վաստակել է 3.5 միավոր: Արամ Երիցյանը, Իվան Սկիցկոն և Ազատ Նուրմամեդովը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:
Աղջիկների մրցաշարում առաջատարն է Արինա Կուզիչը, ով իր ակտիվում ունի 3.5 միավոր: Մարիամ Մկրտչյանը վաստակել է 1 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



