ՀՀ–ն ավելի քան 30 միլիոն դոլարի փրկարարական ժամանակակից տեխնիկա կստանա
ՔԱՂԱՔԱԿԱՆPast.am-ը տեղեկացնում է. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 2018 թ. Ռուսաստանից 16 միլիոն եվրոյի ժամանակակից հատուկ տեխնիկական միջոցներ կստանա: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
«2019 թ. մենք ևս 15 միլիոն դոլարի ժամանակակից հրդեհաշիջման մեքենաներ կստանանք Ճապոնիայից»,– ընդգծեց Տոնոյանը:
Նախարարը նշեց, որ ՌԴ–ից ստանալու են հրդեհաշիջման և փրկարարական հատուկ ժամանակակից տեխնիկա, ինչի հետևանքով պահպանման ծախսերն են ավելանալու, որը կառավարությունը պետք է հաշվի առնի:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



