Մենք մեր հնարավորություններ չօգտագործեցինք. Ժոզե Մոուրինյո
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Չելսի»-ից կրած պարտությունից:
««Չելսի»-ի դեմ հավասար խաղ էր գնում: Երկու թիմերն էլ կարող էին հաղթել: Իհարկե տհաճ է նման գոլ բաց թողնել խաղային այդպիսի իրավիճակում: Ամեն ինչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ձեռքում էր, սակայն մենք մեր հնարավորություններ չօգտագործեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել էր «Չելսի»-ին (1:0): Երկրորդ կեսի 54-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով Ալվարո Մորատան առաջ մղեց «Չելսի»-ին: «Չելսի»-ին հաղթեց նվազագույն հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 61-րդ րոպեին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



