Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Չելսիի» հետ խաղում
ՍՊՈՐՏՊրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով պարտվել է «Չելսիին»: Խաղի միակ գոլը խփել է «ազնվականների» հարձակվող Ալվարո Մորատան:
ՄՅՈւ-ի կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին:
«Whoscored.com»-ը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականն այդ խաղում:
Կիսապաշտպանը մրցակցի դարպասին հարված չի կատարել: Վերջինիս փոխանցումների ճշտգրտությունը 94,7 % է: Մխիթարյանը խախտել է կանոնները 1 անգամ: Նրա դեմ պայքարում կանոնները խախտվել է մեկ անգամ:
Հայ ֆուտբոլիստը ստացել է 6,36 գնահատականը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



