Նիգերիայում բրիտանացի երեք գերի ազատվել է, մեկը՝ սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիգերիայում անցյալ ամիս առեւանգված բրիտանացի միսիոները սպանվել է, սակայն երեք գերիներին հաջողվել է ազատել: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, հաղորդում է AP-ն:
Ըստ ԱԳՆ-ի՝ Ալանա Կարսոնը, Դեվիդ Դոնովանը եւ Շիրլի Դոնովանը վերադարձել են իրենց ընտանիքներ, բայց Յեն Սվայրը սպանվել է:
Բոլոր չորսը առեւանգվել էին հոկտեմբերի 13-ին: Դեվիդ Դոնովանը եւ իր կինը՝ Շիրլին աշխատում էին New Foundations-ում՝ քրիստոնեական բարեգործական կազմակերպությունում:
Բրիտանացիների ազատման եւ սպանվածի մահվան հանգամանքները հայտնի չեն:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



