Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց աշխատող մայրերին պետության աջակցությամբ դայակ վարձելու հնարավորություն ընձեռող նախագծին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ լիագումար նիստի օրակարգում ընդգրկեց մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրերին աշխատանքի վերադառնալու և դայակ վարձելու համար պետության կողմից փոխհատուցում ստանալու  օրենսդրական նախաձեռնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հանձնաժողովի նիստում  «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարն ընդգծեց, որ նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել հետևյալ ձևակերպումը. «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Մանրամասնելով ասվածը` նախարարն ասաց, որ մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրը մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում հնարավորություն կունենա դայակ վարձել և նրան աշխատավարձ տալու համար պետությունից ստանալ փոխհատուցում:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` որքա՞ն գումար է պետությունը նախատեսում հատկացնել այն մայրերին, ովքեր կորոշեն մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալ, իսկ երեխային խնամելու համար դայակ վարձել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ նախատեսում են մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալ ցանկացող մայրերին հատկացնել փոխհատուցում` դայակի աշխատավարձը վճարելու համար: «Բնական է, եթե մայրը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու որոշում է կայացնում, առաջանում է երեխայի խնամքի խնդիր: Այդ պարագայում նա կարող է որպես գործատու երեխայի համար դայակ վարձել: Մենք ասում ենք, որ պետությունը կփոխհատուցի այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է` 55 հազար դրամ: Օրինակ, եթե մայրը դայակի հետ 110 հազար դրամից ավել աշխատավարձ է պայմանավորվել, պետությունը կփոխհատուցի 55 հազար դրամը, որովհետև ասում ենք, որ նվազագույն աշխատավարձից ավել փոխհատուցումը չի լինի»,- պարզաբանեց նախարարը:

Պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին` Արտեմ Ասատրյանը նշեց, որ մայրը դայակին աշխատավարձ տալու փոխհատուցում կստանա մինչև երեխայի երկու տարին լրանալը, ինչպես գործող օրենքով է, երբ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրը, որպես նպաստ ամսեկան 18 հազար դրամ է ստանում մինչև երեխայի 2 տարին լրանալը:

 

 


http://armenpress.am/arm/news/911617/

Ինչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար