Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գահերի կռիվ Սաուդյան Արաբիայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սաուդյան Արաբիայի ներիշխանական պայքարի դաշտում հետաքրքիր զարգացումներ են նկատվում: Ամենայն հավանականությամբ, արքայական մեծ ընտանիքը դեռ չի հաշտվել թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ–Սաուդի նոր գծի և իշխանությունն իր թագաժառանգ որդուն՝ Մուհամմադ իբն Սալման ալ–Սաուդիին փոխանցելու պլանների հետ, եթե վերջինս իրեն հակառակվող ազդեցիկ մարդկանց մեկուսացնելու կոշտ որոշում է ընդունել:

Համենայն դեպս, շատերն են այդպես մեկնաբանում նոր թագաժառանգի գլխավորած Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին քայլը, որով, կոռուպցիայի մեղադրանքով, ձերբակալվել են շուրջ 11 արքայազներ, նրանց թվում՝ միլիարդատեր, Twitter և Apple ընկերությունների ներդրող արքայազն Վալիդ Բեն Թալալը, 30 նախկին և գործող նախարարներ: Հետաքրքիր է, որ նույնիսկ ամերիկյան մամուլը, որ արքայական ընտանիքի մասին խոսելիս ավանդաբար գործընկերային պատշաճության սահմաններում է մնում, նկատեց, որ Սաուդյան Արաբիայի վերջին ձերբակալությունները հիշեցնում են անցած հունիսի արյունալի հեղաշրջումը, որի ընթացքում մեկուսացվեց նախկին թագաժառանգ՝ ներքին գործերի նախարար Մուհամմեդ Բեն Նայեֆին:

Նույն համատեքստում է դիտարկվում նաև այն փաստը, որ Կոմիտեն, Մոհամմադ Բեն Սալմանի գլխավորությամբ, շաբաթ գիշերն է շտապ նիստ գումարել և դրա ավարտից րոպեներ անց հրապարակել հիշյալ անձանց կալանավորման վճիռները: Ընդ որում, դրանից առաջ էլ Սալման թագավորն Արաբիայի նախկին թագավորի որդի և այդ երկրի ազգային պահակագնդի պետ Մոթըեբ Բեն Աբդոլազիզին էր աշխատանքից ազատել՝ միևնույն ժամանակ դադարեցնելով իր երկրից մեկնող և Արաբիա ժամանող բոլոր օդային թռիչքները: Պարզից էլ պարզ է, որ այս քայլն արվել է ձերբակալությունից առաջ Արաբիայի արքայազների ու պաշտոնատարների հնարավոր փախուստը կանխելու համար: Ակնհայտ է, որ չէր կարող պատահականություն լինել նաև արքայազներից մեկի ուղղաթիռի կործանումը, որ նույն օրը տեղի ունեցավ՝ Աբհա քաղաքի մոտակայքում, և որում առայժմ անհայտ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ են գտնվել (հայտնի է միայն այն, որ զոհվածների թվում է Սալման թագավորի նախկին թագաժառանգ–զարմիկ Մուքրին ալ–Սաուդի որդի Մանսուր բին Մուքրինը, որը նույնպես նոր թագաժառանգի՝ «Իսլամի չափավորության և համադրելիության հիմքով ազգային երկխոսություն և բարեփոխումներ» կուրսի ընդդիմադիրներից էր):

Եվ թե ինչ կհաջորդի այս ամենին՝ անհնար է կանխատեսել: Հստակ է միայն այն, որ ներկայում Արաբիայում պետության անվտանգության և կայունության երաշխիք է հանդիսանում ոչ թե ընդհանրապես սաուդիների դինաստիայի, այլ Սալման թագավորի որդի՝ Մուհամմադ իբն Սալման ալ–Սաուդ թագաժառանգի իշխանության հաստատումը: Բայց նաև շատ կասկածելի է, որ հին մեթոդներով առաջ ընթացող նոր միապետը կարողանա սկիզբ դնել խաղաղ ճանապարհով բարեփոխումների իրականացմանը, իսկ երկրում մշտապես կենդանի պահվող ջիհադի գաղափարը համատեղի կրոնական հանդուրժողականության և առկա Դոգմայի լայնախոհ բարենորոգչության հետ:

 

Գյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԱնցած մեկ տարվա ընթացքում ինձ համար ամենահիշարժան պահը եղել է. Ուժեղ ՀայաստանԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել Ի՞նչ է սպասվում ՀայաստանինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եթե ձեր երեխան ծնվել է սեպտեմբերին՝ անպայման իմացեք սաՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ ՍյունիքումԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանԻնքնասպանությո՞ւն, դժբախտ պատահա՞ր, թե՞ չպարզված հանգամանքներ․ աղմկահարույց մահերի ժամանակագրությունըՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Ոչ մի զորահավաք․ Պուտինը պատասխանել է կարևոր հարցերիԱռաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին «Սրտի օլիգարխ» չունեցող Փաշինյանը, «մոռացված» հերքումն ու իրականությունը Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համարԱնօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ ՊուտինԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո Կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան