Դոնալդ Թրամփը պատրաստակամ է բանակցել կորեական բռնապետի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ բանակցություններ անել: «Ես պատրաստ եմ նստել և զրուցել բոլոր նրանց հետ, ում հետ հարկ կհամարեմ»,– հայտարարել է ԱՄՆ առաջնորդը և հավելել, որ զրույցը թուլության կամ ուժի նշան չի հանդիսանում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահը մշտապես ընդգծել է, որ ԿԺԴՀ–ի նկատմամբ դիտարկվում են գործողությունների հնարավոր բոլոր, այդ թվում՝ ռազմական տարբերակը, ինչի մասին նա խոսեց Տոկիոյում՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեյի հետ հանդիպման ընթացքում:



