Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած մինչձայնային թեւավոր հրթիռը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած Nirbhay մինչձայնային թեւավոր հրթիռը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրին ՊՆ-ին:
Հնդկաստանի արեւելյան Օրիս նահանգի Չանդիպուր հրաձգարանից երեքշաբթի հրթիռն արձակվել է:
«Փորձնական արձակման ժամանակ իրականացվել են առաքելության առջեւ դրված բոլոր խնդիրները՝ մեկնարկից մինչեւ վերջին միլիմետրը՝ բարձրացնելով փորձարկմանը մասնակցող մեր գիտնականների վստահությունը», — նշվում է ՊՆ հաղորդագրությունում:
Հրթիռն ընդհանուր առմամբ օդում 50 րոպե է գտնվել՝ անցնելով 647 կմ:
Հրթիռը կարող է 100 մետր բարձրության վրա ըստ Մախի 0,7 արագությամբ թռչել:
Պաշտպանության նախարար Նիրմալա Սիթխարաման ողջունել է փորձարկումների հաջող ընթացքը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



