Յուրա Մովսիսյանը մտադիր չէ նստել պահեստայինների նստարանին. նա առաջարկներ ունի այլ ակումբներից
ՍՊՈՐՏ«Ռեալ Սոլթ Լեյք»-ի հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջարկներ ունի այլ ակումբներից և մտադիր չէ համակերպվել ամերիկյան թիմի պահեստային խաղացողի կարգավիճակի հետ: «Այս իրավիճակում ես չեմ պատրաստվում նստել պահեստայինների նստարանին: Վստահաբար կարող եմ ասել, որ դա տեղի չի ունենա: Իմ ներկայացուցիչները տվյալ իրավիճակը կքննարկեն ակումբի ղեկավարության հետ: Ես ունեմ առաջարկներ այլ թիմերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մովսիսյանի խոսքը մեջբերում է ՄԼՍ-ի կայքը:
Անցած մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը «Ռեալ Սոլթ Լեյք»-ում անցկացրած 28 խաղում խփել է 7 գոլ: Հուլիսից Մովսիսյանը միայն մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



