Լավրովը եւ Զարիֆը քննարկել են Սիրիայի խնդիրն ու Կասպյան տարածաշրջանում համագործակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ իրանցի նրա գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորման եւ Կասպյան տարածաշրջանում համագործակցության հարցերը, հայտնում է ՏԱՍՍ—ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ–ին։
ԱԳՆ–ից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են նոյեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարած այցի ֆոնին միջազգային ասպարեզում երկկողմ համագործակցության հարցերը։
«Մասնավորապես նախարարները կարծիքներ են փոխանակել Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ եւ անդրադարձել Կասպյան տարածաշրջանում առկա խնդիրներին»,– հայտնել են ԱԳՆ–ից։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



