Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բոլոր բժիշկները մասնագիտական գործունեությունը կշարունակեն «Ուիգմոր Քլինիքում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է ՀՀ հանրային խորհրդի անդամ, անվանի շախմատիստ  Սմբատ Լպուտյանի և Հատուկ պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Գևորգյանի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. ««Մեկուկես ամիս առաջ նախարարությունից առաջարկ ստացանք այցելել«Ուիգմոր Քլինիք», ծանոթանալ սպորտային բժշկության իրականացման հնարավորություններին և գնահատելՀՀ ԱՆ Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բժշկության բաղադրիչն իր գործառույթներով այստեղ ամրագրելուհնարավորությունը։ Այն, ինչ տեսանք ժամանակակից կլինիկայում, մեր պատկերացումներից վեր էր»,- ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և ՀՀ հանրային խորհրդի անդամ, անվանի շախմատիստ  Սմբատ Լպուտյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հատուկ պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Գևորգյանը։ Նա հույս է հայտնել, որ «Ուիգմոր Քլինիքի» տեխնիկական հագեցվածության և Հատուկ պոլիկլինիկայի մասնագետների փորձառության համատեղման արդյունքում  սպորտային բժշկության նոր մակարդակ կապահովվի։

Լևոն Ալթունյանն առաջարկել է կարճ ժամանակում համատեղ ոլորտի զարգացման մեթոդաբանություն մշակել։«Այնպիսի նորմատիվներ մշակեք, որպեսզի հնարավոր լինի գնահատել մասնագետների կատարած աշխատանքիարդյունքները»,- ասել է նախարարը։

Օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության և ողնաշարի վիրաբուժության նորաբաց ժամանակակից կենտրոնի հիմնադիր-տնօրեն Զավեն Քոլոյանը, ծանոթացնելով սպորտային բժշկության զագացման տեխնիկական հնարավորություններին, ընդգծել է, որ կլինիկայի  մասնագետն արդեն իսկ ուսումնասիրում է առաջատար երկրներում սպորտային բժշկության ժամանակակից պահանջներն, ու վեց ամսվա ընթացքում քննարկման կներկայացվեն մեր երկրի համար տեղայնացված նորմատիվներ։

Կարևորելով Հայաստանում սպորտային բժշկության զարգացումը` Սմբատ Լպուտյանը մարզիկների անունից շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտի զարգացման համար ստեղծած այս հնարավորության համար։ Նա միաժամանակ բարձր է գնահատել  «Ուիգմոր Քլինիքի» ղեկավարության պատրաստակամությունը ոչ միայն ծառայությունն իր հարկի տակ վերցնելու, այլև դրա զարգացմանը նպաստելու համար։ Նա Հատուկ պոլիկլինիկայի մասնագետներին հորդորել է, օգտվելով ընձեռված հնարավորությունից, աշխատել իրենց մասնագիտական ունակությունները միջազգային պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ և միշտ առաջ  շարժվել։

Հանդիպմանը ներկա Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բժշկության բոլոր մասնագետները հավաստիացրել են, որ սիրով կինտեգրվեն առաջատար կլինիկայի կառուցվածքում և ամեն ինչ կանեն ժամանակի պահանջները բավարարելու համար։

Լևոն Ալթունյանը հետաքրքրվել և համոզվել է, որ Հատուկ պոլիկլինիկայի սպորտային բոլոր բժիշկները տեղափոխվում են «Ուիգմոր Քլինիք»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպական և աշխատանքային մի շարք հարցեր»։    

 


http://armenpress.am/arm/news/911650/

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ