Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Օսմանիզմը և ֆանտոմային աշխարհ կառուցելու մեր ազգային հատկանիշը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am-ը զրուցել է  Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյան ի հետ.

– Պարոն Սարգսյան, մենք ռացիոնա՞լ ազգ ենք, մեր մոտեցումների բնույթն ինչպիսի՞ն է մեր ազգային տեսլականների վերաբերյալ:

– Երբ ցանկացած հայ չի կարողանում իր խնդիրները լուծել, առաջին միտքն այն է լինում, թե ո՞ւմ միջոցով լուծի: Մենք ունենք ապրելակերպի ունիվերսալ, բոլորիս բնորոշ, խորքային համոզմունքի վերածված մի բանաձև, որ եթե դու չես կարող հարցը լուծել, պետք է գտնես լուծողին: Եվ դրա դիմաց, բնականաբար, քանզի թույլ ես, պետք է նրան ծառայես:

Մեզ թվում է, թե բոլորն են այդպես անում: Սակայն այդպես չէ: Ինչպե՞ս է կայացել եվրոպան՝ որպես քաղաքակրթություն: Այստեղ, եթե մարդը տեսնում է, որ ինքը միայնակ չի կարող ինչ–որ հարց լուծել, առաջին միտքն այն է լինում, որ գտնի նաև ուրիշ մարդկանց, և բոլորով միասին այդ հարցը լուծեն:

– Մենք հոգեբանական տեսակով անհատապաշտներ ենք, գուցե նաև դրանի՞ց է:

– Դա հոգեբանական տեսակի խնդիր չէ: Այն ձևավորված համոզմունք է: Չկա պրակտիկա, որ մարդիկ միասնաբար նստեն–հարց լուծեն: Կամ էլ կասեն՝ դե, չի՛ լուծվում հարցը, ու ձեռ կքաշեն դրանից: Նման մոտեցման պարագաներում մեր և եվրոպացիների միջև քաղաքակրթական տարբերություն կա:

– Գուցե մենք դեռ ժամանակ ունե՞նք, որպեսզի հասնենք քաղաքակրթական այդ մակարդակին:

– Մեր մենթալիտետի մեջ այդ համոզմունքը ընդհանրապես չկա. մենք ձևականորեն ենք ասում, թե եվրոպացի ենք: Բայց բացարձակապես կապ չունենք եվրոպական քաղաքակրթության հետ:

– Իսկ ի՞նչ ենք, ո՞վ ենք:

– Չգիտեմ: Գուցե ժամանակին եղել ենք, բայց հարյուրամյակների մեջ կորցրել ենք մեր այդ հատկանիշները: Եվ ձեռք ենք բերել բոլորովին այլ հատկանիշներ:

Տեսեք, թե ո՞րն է հայի ու եվրոպացու տարբերությունը. հայը կմտածի, թե ռացիոնալը հենց սա է, ու պետք է գնա դրա լուծման ուղղությամբ: Իսկ եվրոպացին կասի՝ չէ, այդ լուծումը ռացիոնալ չէ, քանի որ կորուստներ ենք ունենալու, խնդիրն այդպես չպետք է լուծվի:

Եվ վիճելու են, և այդ վեճը չի վերջանալու երբեք:

Դրա համար, ասեմ, որ ռացիոնալությունը շատ բազմաշերտ երևույթ է: Մեկի համար կարող է մի բան ռացիոնալ լինել, մյուսի համար՝ ոչ:

Մի թարմ օրինակ բերեմ. վերջերս գնացել էի Մարտունի քաղաք: Հիշում եմ՝ տարիներ առաջ անշուք, քանդ ու քարափ եղած վիճակում էր: Իսկ այս անգամ ճոխ տներ կային, ճոխ խանութներ: Հարցրեցի՝ այս ի՞նչ շենքեր են: Պատասխանեցին, թե մարդիկ այստեղ չեն, Ռուսաստանում են ապրում ու աշխատում: Ու այդ փողերը բերում ու այստեղ նման շենքեր են կառուցում: Հարցնում եմ՝ ապրող կա՞: Պատասխանում են՝ ոչ:

Սա կարող ենք համարել զուտ իռացիոնալ գիտակցություն, չէ՞: Բայց մարդիկ կարող են և ասել՝ սա այն կյանքն է, որի մասին մենք երազել ենք. աղքատ էինք, բայց գնացել ենք, գումարներ ենք աշխատել ու հիմա իրականացրել ենք մեր երազը: Իսկ ինչո՞ւ չի ապրում այնտեղ: Որովհետև ապրելն արդեն իրեն պետք չէ: Այսինքն՝ նա իրականացրել է իր մանկական երազը:

Այսպիսի բաները շատ բնորոշ են հայերին: Մեր էներգիան գնում է անընդհատ, ու մենք կառուցում ենք վիրտուալ, ֆանտոմային աշխարհ:

Եվ սրա պատճառն այն է, որ մեր ժողովուրդն ահավոր կյանք է ապրել. նա ապրել է օսմանիզմը: Դա իրավիճակ էր, երբ մարդն ապրում էր որպես հակամարդ:

– Գուցե կարելի է հակառա՞կն էլ ասել՝ մի քիչ էլ բան սովորեինք օսմանական քաղաքականությունից: Նրանց ռացիոնալիզմից բան յուրացնեինք:

– Ինչպե՞ս սովորեինք, եթե թույլ չէին տալիս: Դա եղել է կաստային համակարգ, ուր հասարակության մի փոքր հատված ուներ բոլոր իրավունքները, իսկ մյուսները՝ քրիստոնյա ժողովուրդները, զրկված էին ամեն մի իրավունքից: Դուք իրավունք չունեիք ձի նստելու, զենք կրելու, իրավունք չունեիք նամակ գրել պետական գործչին: Ընդամենը պետք է մուրճն ու բահը վերցնեիք ու աշխատեիք իրենց համար:

– Լա՛վ, իսկ ինչպե՞ս անենք, որ բուժենք այս վերքերը:

– Վերքերի բուժումը գալիս է դրանք գիտակցելուց: Սակայն բանն այն է, որ մարդն իր անցյալի հետ չի ցանկանում առերեսվել: Երբ բացում ես այդ վիճակներն ու դնում նրա առջև, վիրավորվում է, չի ուզում դրանց մասին խոսել:

Բայց եթե, ասենք, համակենտրոնացման ճամբարում եղել է քո տատը կամ պապը, ապա դու պետք է հետ տանես վարագույրն ու իմանաս, թե նրանից ի՞նչ բացասական կամ դրական բան է անցել քեզ, ինչպիսի՞ աշխարհընկալում է ձևավորվել մեջդ: Իսկ եթե ամաչում ես ու դա չես անում, ապա, բնականաբար, ինքդ էլ ես կրողն այդ երևույթների: Եվ քո երեխան էլ է կրողը լինելու:

– Հոգեբաններ կան՝ պնդում են, որ մեր ժողովուրդը պետք է հոգեբանական հանրային թերապիա անցնի:

– Նման բան արել են ճապոնացիները՝ ատոմային ռմբահարումներից հետո: Նրանք կառուցեցին հատուկ ինստիտուտ, որը պետք է ուսումնասիրեր ու պարզեր, թե որտեղի՞ց են գալիս իրենց անհաջողությունները, ազգային իրենց կատաստրոֆան:

Պարզեցին, որ այն գալիս է իրենց մտածողությունից. սամուրայիզմն է դրա պատճառը: Ասացին՝ սամուրայիզմը, որ մեր էությունն է ու մեր պերճանքն է, մեզ ոչնչացնում է իրականում: Եվ ազատվեցին դրանից:

Նույնը՝ գերմանացիները, երբ գիտակցեցին ու ինքնակամ ազատվեցին ֆաշիզմից:

– Իսկ մենք ունե՞նք այդ գիտակցությունը կրող մարդիկ մեր վերնախավում:

– Կարծում եմ՝ չունենք:

– Իսկ դա ո՞վ պետք է անի, ո՞վ պետք է լինի նախաձեռնողը:

– Ամեն հասարակության մեջ էլ կան այդ մարդիկ: Հերցլը գտնվել է, չէ՞, որ հրեաներին ասել է, ձեր աստվածը փողն է, հերիք է. բոշաների պես մենք էլ չենք ապրելու, վե՛րջ: Եվ մարդիկ նրա շուրջն են հավաքվել, հավատացել են իրենք իրենց ու պետություն են ստեղծել:

– Նշանակում է՝ հասարակական պահանջ էլ պետք է լինի:

– Իհարկե: Բայց մենք դա չունենք: Մարդկանց չի հետաքրքրում այդ հարցը:

Սա վիճակ է, որից դուրս գալը շատ դժվար է: Բուլղարիայի օրինակով. այն անկախություն է ստացել: Փայլուն երկիր, հրաշալի բնություն, ոչ մի պրոբլեմ հարևանների հետ: Բայց այս երկիրը երեսուն տարվա մեջ դատարկվել է: Մարդիկ չեն ուզում այստեղ ապրել: Նրանք իմաստ չեն տեսնում բուլղար լինելու մեջ:

Ո՞րն է պատճառը. պատճառը կրկին մտածողության մեջ է: Եվ դա էլի գալիս է օսմանիզմից: Հարյուրավոր տարի է անցել, բայց ժողովուրդները կրկին քանդվում են, չեն կարողանում դիմանալ դրան, չեն կարողանում դուրս գալ այդ փոսից:

Գոհար Սարդարյան

Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց