Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կինոն կյանքն է, գոյությունը. գարնանը ռեժիսոր Մհեր Մկրտչյանը կներկայացնի իր նոր կատակերգական ֆիլմը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը հաջորդ տարի արվեստասերների դատին կհանձնի իր նոր ֆիլմը: Կատակերգությունը կոչվում է «Լյուդվիգ անունով ոզնին»: Ժապավենում ներգրավվել են ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերից մեզ հայտնի դերասաններ, այնպես էլ` նոր դեմքեր: Կինոնկարի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Մհեր Մկրտչյանի հետ:

-Ի՞նչ սյուժե է ընկած ֆիլմի հիմքում, կա՞ն կոնկրետ խնդիրներ, որոնք արծարծվում են նոր ժապավենում:

-Չեմ սիրում կանխավ խոսել կինոնկարի մասին, որը դեռ էկրան չի բարձրացել. կորչում է հետաքրքրությունը: Սակայն կնշեմ, որ այս ֆիլմի հիմքում ընկած է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը: Միախառնված են տարբեր ժանրերը: Այն ռոմանտիկ է, կատակերգական, միևնույն ժամանակ դրամատիկ, անգամ հուզիչ: Կան դրվագներ, որտեղ իրադարձությունները աբսուրդի են հասցված: Աշխատում ենք անել հնարավոր ամեն բան, որ այն լինի հետաքրքիր, դինամիկ, թեթև բայցև հուզիչ:

 -Հարցազրույցներից մեկում նշել եք, որ առաջին անգամ եք տարբեր ժանրերը մեկ ֆիլմում համատեղում: Նկարահանման ընթացքում բացահայտումներ անու՞մ եք:

-Երբ ռեժիսորը գալիս է նկարահանման հրապարակ, նա հստակ գիտի, թե ինչ է պետք անել, ինչ խնդիր կա իր առջև դրված: Ինձ համար չափազանց հետաքրքիր են դերասանները, որոնց հետ համագործակցում եմ:  Նրանք չունեն սահմաններ, ճկուն են ու պրոֆեսիոնալ: Երբեմն հստակ չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կարելի է ստանալ նրանց հետ: 

-Ձեր նախորդ կինոնկարներում `«Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2», շատերիս համար նոր դերասանների բացահայտեցիք` Արծրուն Չոբանյան, Սամվել Թադևոսյան, Անի Ղազարյան և այլք: Նրանցից մի քանիսը ներգրավված են այս ժապավենում: Ինչպե՞ս եք ընտրում դերասանական կազմը: Սցենարը մշակելիս ի սկզբանե պատկերացնու՞մ եք, թե ով է կարող մարմնավորել այս կամ այն կերպարը:

- Ընտրությունը մեկն է: Խաղում է այն դերասանը, ով տաղանդավոր է, կարող ուժ է: Այս ֆիլմում համագործակցում եմ նաև Ժան Նշանյանի, Գեորգի Հովակիմյանի, Անի Ամիրյանի, Գուրգեն Սարգսյանի, Քրիստինա Հովակիմյանի, Անի Խաչիկյանի և այլ դերասանների հետ: Պետք է փաստեմ, որ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի դերակատարները չեն կրկնում իրենց: Նախորդ կինոնկարներում այլ էին, այստեղ` բոլորովին ուրիշ: Եթե Սամվել Թոփալյանը, ով այս ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին, կրկնի իրեն, ուրեմն ռեժիսորը վատ է աշխատել, եթե զարմացնի, նոր շունչ բերի, ապա հաջողել է և՛ նա, և՛ ռեժիսորը: Այս կինոնկարը դեբյուտ է երիտասարդ դերասանուհի Մարինա Մնացականյանի համար: Նա Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի է, որին վստահել եմ ու գլխավոր կերպարներից մեկին մարմնավորելու հնարավորություն ընձեռել:

Նշեմ, որ իմ մասնագիտական պրակտիկայում եղել է դեպք, որ սցենարը գրել եմ կոնկրետ դերասանի համար: Դա Սերգեյ Շակուրովն էր: Եթե նա չհամաձայներ նկարահանվել ֆիլմում, ես այն չէի կարողանա էկրանավորել, քանի որ այլ դերասան չէր կարողանա խաղալ Շակուրովի համար նախատեսված դերը:

-Մի առիթով հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն նշել է, որ մեծ գաղափարները կարող են փչացնել կինոն: Դուք այս մասին ի՞նչ կասեք:

-Ինձ համար միշտ առաջին տեղում մարդն է, նրա հույզերը, ապրումները: Անդրադառնում եմ թեմաների, որոնք ինձ հուզում են, անհանգստացնում: Շոշափում եմ խնդիրներ, որոնց մասին ցանկանում եմ խոսել, բարձրաձայնել: «Կյանք ու կռիվ»-ը նկարելիս ինձ համար էական էր մարդկային ճակատագիրը, կենսագրությունը: Բայց ամեն մարդ մի կերպ է մեկնաբանում ֆիլմը, տարբեր գաղափարներ տեսնում դրա հիմքում:

-Ասում են` կինոն գեղանկարչություն է, որը հնչում է երաժշտության պես: Իսկ ձեզ համար ի՞նչ է կինոն:

-Կինոն կյանքն է, գոյությունը:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ