ԿԳ նախարար Մկրտչյանն ուսանողների հետ կխոսի տարկետման խնդրի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ուսանողների հետ կքննարկի զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման խնդիրները: Նախարարի և ուսանողների հանդիպումը կմեկնարկի րոպեներ անց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց ակցիա անցկացնող ուսանողներին առաջարկվեց 10 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ նախարարի հետ հանդիպման:
Ուսանողները քննարկեցին առաջարկը և ընդունեցին այն: Այս պահին ուսանողները նախարարության նիստերի դահլիճում են, նրանք սպասում են նախարարի հետ հանդիպմանը: Հանդիպմանը կմասնակցեն 10 ուսանող և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
http://armenpress.am/arm/news/911722/
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



