Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մի շարք համայնքներում վերջին տարիներին երեխաներ չեն ծնվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Կապան քաղաքի կազմում գտնվող Նորաշենիկ համայնքում այս տարի մանկան ճիչ չի լսվել: Նախորդ տարի է միայն մեկ ծնունդ գրանցվել:

Նորաշենիկ համայնքի ներկայացուցիչ Ռոմիկ Ավանեսյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ վերջին 5–6 տարիների ընթացքում, ցավոք, երեխա չի ծնվում: Բնակչության 80%–ը այստեղ 60–ից բարձր տարիքի է:

Երիտասարդները քիչ են: Աշխատանք չլինելու պատճառով նախընտրում են լքել գյուղը և Կապանում կամ Երևանում աշխատանք գտնել: 

«Քաղաք տեղ է, ոնց էլ լինի մի աշխատանք կգտնվի, իսկ գյուղում ոչինչ չկա: Գնում են Երևան, մի օֆիսում աշխատում են, գիտեն, որ ստաբիլ իրենց աշխատավարձն ունենալու են»,– նշեց Ավանեսյանը` հավելելով, որ երեխա ունեցողներն էլ նրանց գյուղից հեռանում են: Ցանկանում են դաստիարակել մայրաքաղաքում, որտեղ ապրելու պայմաններն ավելի բարեկեցիկ են: 

Ծնունդների թվաքանակի պատճառով է, որ Նորաշենիկում մանկապարտեզ չկա:
Արմավիրի մարզի Կողբավան համայնքում էլ մեկ ծնունդ է գրանցվել:
Վերջին երկու տարիների ընթացքում այստեղ փոքրիկներ լույս աշխարհ չեն եկել: Միայն 2014 թվականին է մեկ երեխա ծնվել: 

Սոցիալական և կենցաղային վատ պայմաններից ելնելով` այսօր կողբավանցիները երեխաներ չեն ցանկանում ունենալ: Կողբավանում փաստացի 200 բնակիչ կա, բայց նրանց 30–40%–ը դրսում է: Այստեղից դեռ արտագաղթը կանգ չի առել:

«Անցյալ տարի մեկ ընտանիք գնաց: Աշխատանք չկա, անասնապահությամբ են միայն զբաղվում, դա էլ եկամուտ չի բերում: Այստեղ ապագա չկա»,– ասացին կողբավանցիները:
Այստեղ երեխաների քիչ թվաքանակը չի բերել դպրոցի փակման, այլ հենց դպրոց չլինելու պատճառով են մարդիկ հեռացել: Կողբավանը դպրոց չունի հիմնադրման օրվանից:
«Տեսան, որ դպրոց չկա ու չի էլ կառուցվելու, գյուղացիների մեծ մասը տարբեր ժամանակներում տները թողեցին և գնացին կողքի համայնքներում ապրելու։ Հիմա էլ մարդ չի մնացել, էլ ո՞ւմ համար դպրոց սարքեն, չեմ պատկերացնում, որ կարող են 10 երեխայի համար դպրոց կառուցել»,– նշեցին նրանք:

Այս համայնքում ապրելու պայմաններ գրեթե չկան: Ճանապարհները քանդուքարափ վիճակում են՝ առանց լուսավորության: Կողբավանցիներն անգամ խմելու ջրից են զրկված, այն գնում են: Ամենամոտ աղբյուրը հասնելու համար անհրաժեշտ է անցնել 8 կիլոմետր, իսկ համայնքին ջուր մատակարարելու համար պետք է ջրագիծը հասցնել Կողբավան, այնուհետև պոմպերի միջոցով գյուղացիներին ջուր տալ։ 
«Այս խնդիրներին կդիմանանք, եթե աշխատանք լինի»,– ասացին նրանք:

Ի տարբերություն Կողբավանի՝ Լոռու մարզի Պաղաղբյուր համայնքում ծնելիության ցածր ցուցանիշի պատճառով նախորդ տարի դպրոցը փակվեց: Աշակերտները ուսումը շարունակում են Մեծավանի և Ձյունաշողի դպրոցներում: Վրաստանին սահմանակից համայնքում ինն ամիսնների ընթացքում 2 ծնունդ է գրանցվել: Միաժամանակ նշեցին, որ թիվը գնալով նվազում է:

«Երիտասարդները հեռացել են: Մնացած ջահելներն էլ մեկ–երկու երեխա են ունենում, որ կարողանան պահել: Մարդիկ հազիվ են յոլա գնում»,– փոխանցեցին նրանք:

Մանյա Պողոսյան

«Փաստ» 

Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի