Ռուս և ամերիկացի դիվանագետները Սիրիայի հարցի վերաբերյալ խորհրդակցություն են անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը Մոսկվայում խորհրդակցություն են անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, քննարկման թեմաներից հիմնականը երկու երկրների համագործակցության հնարավորությունն էր Սիրիայի հարցում:
ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ կողմերը հաստատել են Սիրիայում խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքեր ներդնելու պատրաստակամությունը՝ կենտրոնանալով միջսիրիական խաղաղ գործընթացի ամրապնդման վրա:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



