Հայաստանում 2018-ից սրտի վիրահատությունները կիրականացվեն ավելի մատչելի գներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի կառավարությունը 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարեց`նպատակ ունենալով փոխհատուցել սրտի վիրահատության ծառայությունների առկա դեֆիցիտը՝ ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանակում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ այս փոփոխությունն օպտիմալացման ծրագրերի արդյունք է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք սրտի վիրահատությունների գների իջեցման խնդիր դրված է: «Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և հունվարից կսկսենք աշխատել արդեն նոր բանաձևով», - ասաց Լևոն Ալթունյանը:
http://armenpress.am/arm/news/
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



