Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե Հայաստանը ճիշտ ուղղությամբ զարգանա, արդյունքն աննկարագրելի լավը կլինի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երևան քաղաքի ավագանու անդամ, տնտեսագետ Մնացական Պարակշիևի կարծիքով, մենք աշխարհում ամենաանտաղանդ ազգը չենք, որպեսզի չկարողանանք ծաղկող տնտեսություն ունեցող և գրավիչ երկիր կառուցել: Պարզապես հարկավոր է ճիշտ ուղղությամբ շարժվել, ինչը հիմա այդպես չէ:

«Ես համոզված եմ, որ բոլորիս համատեղ ջանքերով Հայաստանը իրոք ժամանակակից և ծաղկող տնտեսություն ունեցող երկիր լինելու բոլոր պոտենցիալներն ունի: Պարզապես հարկավոր է ճիշտ ուղղությամբ շարժվել և նպատակաուղղված քաղաքականություն վարել»,– Past.am-ի հետ զրույցում ասաց Մ. Պարակշիևը:

Ի դեպ, Երևանի վերջին ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր «Կանազի» մշակութային տունը 10 տարով Հրանտ Թոխատյանին շահագործման հանձնելու հարցը, նա նույնպես կողմ է քվեարկել, քանի որ, իր կարծիքով՝ եթե որևէ մեկը պատրաստ է կիսաքանդ որևէ կառույցի վերանորոգման համար ներդրում իրականացնել, ապա դա միայն պետք է ողջունել:

«Այդ տարածքը չի նվիրաբերվել, այլ 10 տարով անհատույց տրվել է օգտագործման, այն պայմանով, որ այնտեղ պետք է ներդրում կատարվի: Ներդրումային ծրագիրը ամրագրվելու է նաև պայմանագրում: Եթե շեղումներ լինեն, ապա քաղաքապետարանը կարող է այն չեղարկել, բայց ես չեմ կարծում, որ նման ընթացք կունենա այս նախագիծը»,– ասաց Մ. Պարակշիևը:

Նրա խոսքով, մայրաքաղաքում շատ կան կիսափլված շինություններ: Դրանք փրկելու երկու տարբերակ կա՝ կա՛մ պետք է հանձնել մասնավորին, պայմանով, որ այնտեղ ներդրումներ արվեն, կա՛մ պետությունը պետք է իր գումարներով այն վերանորոգի ու աշխատատեղեր բացի:

«Համաշխարհային փորձը ևս ցույց է տալիս, որ սա է միակ ճանապարհը, բայց ցավոք Երևանի ներկա քաղաքային բյուջեն պարզապես թույլ չի տալիս նման ծրագրեր իրականացնել: Այս պայմաններում ո՞րն է ավելի լավ՝ որ դրանք նույն ձևով շարունակեն մնա՞լ, թե փրկվեն հետագա քայքայումից: Երկրորդ տարբերակն ինձ համար միանշանակ ավելի ընդունելի է, այդ իսկ պատճառով էլ ես կողմ եմ քվեարկել ոքրոշմանը»,– ասաց Մ. Պարակշիևը:

Խոսելով ավագանու վերջին նիստի ժամանակ ընդունված՝ «Երևանի զարգացման հնգամյա ծրագրի» մասին, նա նշեց, որ այն բավականին լավ ծրագիր է, որով նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում լուծել շատ հարցեր: 
«Ես որպես տնտեսագետ հասկանում եմ, որ դրանք մեծ գումարներ պահանջող ծրագրեր են, որոնց մի մասը պետք է իրականացվեն բյուջեի գումարներով, մյուս մասը՝ մասնավոր ներդրողների մասնակցությամբ: Կարևոր է, որ ծրագիրն իրականացվի, որը կապված է մի շարք այլ գործոններից»,– ասաց Երևանի ավագանու անդամը:

Այդ գործոններից ամենակարևորը գրավիչ միջավայրի առկայությունն է: Մ. Պարակշիևի կարծիքով, ներկայում Հայաստանում պայմաններն այնքան էլ գրավիչ չեն ներդրումներ իրականացնելու համար, իսկ կառավարությունը դեռ շատ գործ ունի անելու միջավայրը գրավիչ դարձնելու համար: Այս առումով, նոր հեծանիվ հորինել պետք չէ, քանի որ դրանք վաղուց ապացուցված աքսիոմատիկ ճշմարտություններ են, իսկ հաջողության հասնելու միակ գրավականը քաղաքական կամքի դրսևորումն ու հավասարության սկզբունքի շարունակական պահպանումն է:

«Մնացած հարցերում ես որևէ լուրջ խոչընդոտ չեմ տեսնում: Հայաստանի ներդրումային պոտենցիալը շատ–շատ մեծ է, բայց օգտագործվում է դրա չնչին մասը: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ եթե մեզ հաջողվի նման մթնոլորտ ձևավորել, Հայաստանը կկարողանա շատ մեծ ծավալների ներդրումներ ներգրավել: Հարկավոր է նաև արագացնել տեմպերը: Նման պայմանների դեպքում շատերն առանց հրավերի կգան, և շատ կարճ ժամանակ հետո Հայաստանը բոլորովին այլ երկիր կդառնա: Այդ դեպքում արդեն մեզ հուզող բոլոր հարցերը՝ արտագաղթը, ուղեղների հոսքը և այլն, կվերանան: Արտագաղթը կփոխվի ներգաղթով, և երկիրը կծաղկի: Եվ դա կարող է լինել միայն և միայն քաղաքական կամքի և օրենքի առջև բոլորի համար հավասար պայմանների առկայության պարագայում»,– համոզված է Մ. Պարակշիևը:

 

 Արմինե Գրիգորյան

 

Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան