Կարեն Կարապետյանը հանդիպել է տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծին դեմ արտահայտվող ուսանողներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը սահմանափակող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին դեմ արտահայտվող ուսանողներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ուսանողների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ուսանողները վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են 5 հոգուց բաղկացած խմբով: Նրանց հանդիպումն անցնում է առանց լրատվամիջոցների:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



