Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանն իր անհաջողություններում հայի արյուն է փնտրում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պարզվում է՝ Ադրբեջանի համար աշխարհի բոլոր մեղքերի ակունքում, բոլոր անհաջողությունների պատճառը հայերն են: Դեռ ավելին, երբ իրենց ինչ–որ մեկի դիրքորոշումը դուր չի գալիս՝ մատնանշում են տվյալ մարդու հայկական ծագում ունենալու փաստը: 
Օրերս, ռուս–իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինը նշել էր, որ մտադիր է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հայցով, որտեղ նախկինում դատապարտված էր եղել երեք տարվա ազատազրկման: Վերջինս իհարկե ութ ամիս անց՝ այս սեպտեմբերին, բաց էր թողնվել: Դատարանում իր ձերբակալությունը վիճարկելու պատրաստակամության մասին Լապշինը հայտնել էր իր բլոգում՝ ներկայացնելով իր դիտարկումները ադրբեջանական ԶԼՄ–ների՝ ռուսական իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:

Լապշինն իր բլոգում գրել է, որ իր Բաքվի ընկերներն իրեն մի հոդվածի հղում են ուղարկել. «Բարկանալով Ռուսաստանի Դաշնության իմ իրավունքները պաշտպանելու փաստից՝ Ադրբեջանի իշխանությունները իրենց ԶԼՄ–ների միջոցով սկսել են քարկոծել ռուսական իշխանություններին: Սկզբում վիրավորում էին ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Մարիա Զախարովային, իսկ հիմա հասել են Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ անվանելով նրան արտաքին գործերի ռուս–հայկական նախարար, ինչի մասին գրում է պաշտոնական ԶԼՄ–ն»: 

Նշենք, որ Լավրովի արմատների վերաբերյալ տարբեր տեղեկություններ կան: Հայկական Վիքիպեդիայում գրված է, որ նա հայկական արմատներ ունի: Որոշ տեղերում նշվում է, որ նրա հայրը թբիլիսահայ է և կրել է Քալանթարով կամ Քալանթարյան ազգանունը: Սակայն մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում նշվում է, որ Լավրովը ռուս է: 

Ամեն դեպքում մարդու արմատների՝ այս դեպքում հայկական ծագում ունենալու շահարկումը, միմիայն խոսում է ադրբեջանցիների` մեր դեմ տրամադրվածության և աշխարհի ցանկացած խնդրում՝ հայերիս մեղքի բաժինը խոշորացույցով փնտրելու մասին: Այստեղ են ասել՝ սեփական աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փուշն են տեսնում:
Ըստ Լապշինի՝ հոդվածում դիտավորյալ կերպով նշվում է ՌԴ արտգործնախարարի ազգությունը, ինչը թողնում է տպավորություն, թե ցանկացած մարդ, ով ունի ինչ–որ կապ հայ ժողովրդի հետ՝ արդեն հանցագործ է: Դե իսկ Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքը հայտնի է բոլորին ու շատ վաղուց: 

«Ու սա տեղական ԶԼՄ–ներն են քաղաքացիների գլուխը մտցնում՝ այդպիսով թշնամու կերպարն էլ ավելի ընդգծելով: Սա հիշեցնում է Հիտլերի ռասայական թեորիան հերաների ու սլավոնների վերաբերյալ: Այնպես չէ՞: Նացիստները նույնպես սիրում էին արիականների մեջ «կեղտոտված արյան» տոկոս որոշել, ու միաժամանակ պետության բոլոր խնդիրները վերագրել հրեաների ինտրիգներին»,– գրում է Լապշինը: 

Լապշինը նաև շեշտում է, թե միաժամանակ որքան լավն են Մոսկվայի, Լոնդոնի, Թել Ավիվի ու Կիևի իր ադրբեջանական ընկերները, նույնքան էլ տհաճ է այդ պետությունը՝ հավելելով, որ մոտավորապես մեկուկես ամսվա ընթացքում իր բողոքը կհասնի Ստրասբուրգ՝ ՄԻԵԴ:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել Ի՞նչ է սպասվում ՀայաստանինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եթե ձեր երեխան ծնվել է սեպտեմբերին՝ անպայման իմացեք սաՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ ՍյունիքումԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանԻնքնասպանությո՞ւն, դժբախտ պատահա՞ր, թե՞ չպարզված հանգամանքներ․ աղմկահարույց մահերի ժամանակագրությունըՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Ոչ մի զորահավաք․ Պուտինը պատասխանել է կարևոր հարցերիԱռաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին «Սրտի օլիգարխ» չունեցող Փաշինյանը, «մոռացված» հերքումն ու իրականությունը Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համարԱնօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ ՊուտինԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո Կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին