Իսրայելը Տաճարի լեռան ճանապարհին գաղտնի սարքեր է տեղադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական անվտանգության ծառայությունները Երուսաղեմի Տաճարի լեռ տանող ճանապարհին և Ալ–Աքսա մզկիթում տեսանկարահանող սարքեր են տեղադրել՝ հաղորդում է ՀԱՄԱՍ–ի Պաղեստինյան ինֆորմացիոն կենտրոնը, հավելելով, որ այդ մասին մահմեդականներին չեն տեղեկացրել: Եթե այս տեղեկությունը ճշմարիտ է, նշանակում է՝ այս սարքերը փոխարինել են մետաղորսիչներին, որոնց առիթով մի քանի ամիս առաջ լուրջ հուզումներ էին բարձրացել մահմեդական հավատացյալների շրջանում:



