Հայրենյաց գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Նոյեմբերի 9-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում անասնագոմ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 14-րդ փողոցի թիվ 3 տան հարևանությամբ գտնվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել՝ 17:41-ին: Կ. Ա.-ին պատկանող անասնագոմում այրվել է մոտ 300 հակ կուտակված անասնակեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



