Գոլս խփեցի ճիշտ տեղում հայտնվելու շնորհիվ. Արազ Օզբիլիս
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսն ուրախ է կրկին հավաքականում լինելու և աջակցության համար:
«Գոլը խփեցի, քանի որ ճիշտ տեղում հայտնվեցի: Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք խաղալ ինչպես միասնական թիմ, բայց աշխատելու տեղ դեռ կա: Ինձ համար հիմա հեշտ չէ, քանի որ ակումբում շատ խաղաժամանակ չեմ ստանում, բայց ուրախ եմ հայ ժողովուրդը շարունակում է աջակցել ինձ: Ուրախ եմ նաև այն բանի, որ հավաքականի գլխավոր մարզիչը ինձ խաղալու հնարավորություն տվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Օզբիլիսը:
այաստանի ֆուտբոլի ազգային թիմը Արազ Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի և էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն: Հաջորդ հանդիպումը Պետրոսյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի թիմի դեմ: