Սաուդյան Արաբիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել կաշառակերության կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ-Մուժիբը հայտարարել է, որ կաշառակերության գործերի հետաքննության ընթացքում 208 մարդ է ձերբակալվել, նրանցից 7-ն ազատ են արձակվել:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցը: Սաուդացի դատախազը հրաժարվել է հետաքննության այս փուլում ձերբակալվածների մասին տեղեկություններ տրամադրել:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր թագավորության պատմության մեջ առաջին արքայադստեր ձերբակալության մասին:
Նոյեմբերի 5-ին կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն հանձնաժողովը գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն-Սալմանի գլխավորությամբ հրահանգել է ձերբակալել 40 ազդեցիկ գործիչների, այդ թվում և 11 արքայազնի:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



