Երևանի քաղաքապետարանն առանձնակի կարևորում է երիտասարդների մասնակցությունը մայրաքաղաքի զարգացման գործում. Տարոն Մարգարյան
ԲԼՈԳՏարոն Մարգարյան-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոր գաղափարներն ու դրանք կյանքի կոչելու համարձակ լուծումները մշտապես եղել և մնում են երիտասարդության կենսակերպի և գործունեության բացառիկ առանձնահատկությունը: Ու նաև հենց այս առանձնահատկության շնորհիվ է, որ արագ զարգացող աշխարհում ավելի ու ավելի շատ է կարևորվում երիտասարդների ներգրավվածությունը պետությունների կայացման, զարգացման ու հզորացման գործում:
Երևանի քաղաքապետարանն առանձնակի կարևորում է երիտասարդների մասնակցությունը մայրաքաղաքի զարգացման գործում, և հետզհետե նոր հարթակներ են ձևավորվում մասնակցային այդ գործընթացն ավելի առարկայական և շոշափելի դարձնելու, ինչպես նաև երիտասարդների նորարարական գաղափարներն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Շնորհավոր երիտասարդության համաշխարհային օր:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



