Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը զիջեց Ռուսաստանին
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2019 ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալել էր Ռուսաստանի ընտրանուն (1:2):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին գնդակին ավելի շատ տիրում էին ռուս ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականը առաջին կեսում հիմնականում պաշտպանվում էր` շեշտը դնելով հակագրոհների վրա: Խաղի 25-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը բացեց Բակաևը: Երկրորդ կեսում ռուսները շարունակեց զարգացնել հաջողությունը և 48-րդ րոպեին կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Զուևը: Հայաստանի հավաքականի հաջողվեց հեղինակության գնդակ խփել: 69-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Էմիլ Եղիազարյանը: Խաղի վերջում կրքերը բորբոքվեցին և երկու թիմերի միջև բախում տեղի ունեցավ:
Հայաստանի երիտասարդական ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի նոյեմբերի 14-ին` մրցելով Սերբիայի հավաքականի դեմ: