«Մարսելի» ֆուտբոլիստը երկրպագուին հարվածելու համար որակազրկվել է 8 ամսով
ՍՊՈՐՏՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել որակազրկել ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրային` Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի` «Վիտորիա Գիմարաեշի» հետ կայացած խաղում երկրպագուին ոտքով հարվածելու համար:
36-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 8 ամսով և չի կարող մասնակցել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին: Բացի այդ, նա տուգանվել է 10 հազար եվրոյով:
«Մարսելը» տուգանվել է 25 հազար եվրոյով: Ֆրանսիացին առաջիկա 30 օրերի ընթացքում պետք է կապ հաստատի «Վիտորիա Գիմարաեշի» ղեկավարության հետ, որպեսզի փոխհատուցի ֆրանսիացի երկրպագուների կողմից պորտուգալական ստադիոնին հասցված վնասները:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Մարսելը» խզել է պայմանագիրն Էվրայի հետ:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



