129 հատ «սիգ» տեսակի ձկան եւ 10,5 կգ խեցգետնի ապօրինի որս «Սևան» ազգային պարկ»-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում կազմվել է բնապահպանական խախտումների մասին 4 արձանագրություն` 2 ապօրինի ձկնորսության և 2 ապօրինի խեցգետնորսության վերաբերյալ:
Առգրավվել է 16 հատ պոլիէթիլային ձկնորսական ցանց, 129 հատ «սիգ» տեսակի ձուկ և 10,5 կգ խեցգետին: 87 հատ ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 42-ը՝ «Ծովագյուղի» մանկապարտեզ ՀՈԱԿ-ին:
Առգրավված խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



