Համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքը հերթական անգամ սանմաքրելու և նոր ծառերով համալրելու աշխատանքների ընթացքին տեղերում հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Դավթաշեն վարչական շրջանում քաղաքապետի առաջին տեղակալը նաև անձամբ է ծառեր տնկել: Դավթաշենի կամրջի հարևանությամբ կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, պետական և մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, արվեստագետներ, վարչական շրջանի բնակիչներ:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքային ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



