Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 5 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում այսօր` նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 10-ի սահմաններում Դեմիրճյան փողոցում իրար են բախվել Վազ-21099 և Գռանդ Շեռոկի մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով վերջինս բախվել է էլեկտրասյանը:

Վթարի արդյունքում երկու մեքենաների վարորդներն ու նրանց երեք ուղևորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվեկ են Վանաձորի բժշկական կենտրոն:

Վիրավորներից 3-ը Վազ-21099-ից են, 2-ը` մյուս մեքենայից: Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Նրան տեղափոխել են վերակենդանացմանբ բաժանմունք:

Դեպքի վայրում աշխատում են Վանաձորի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները: Տեղում են նաև ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայողները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



