Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պետական կառավարման մոդելներն ու մարդկության ապագան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am-ի հյուրն է իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը

– Պարոն Վաղարշյան, մեր պետությունը այսօր ասես մի շարք առումներով հայտնված լինի փոսի մեջ ու չի կարողանում դուրս գալ այնտեղից: Ընդհանրապես, ժողովուրդների կամ պետությունների կյանքում ճգնաժամերն ինչպե՞ս են հաղթահարվում:

– Ճգնաժամերից դուրս գալու համար քաղաքագիտությունը մշակել է որոշակի ուղիներ: Պատմականորեն ժողովուրդները կարողացել են ստեղծված վիճակներից դուրս գալ այդ եղանակներով: Իսկ վերջիններիս առկայությունն ապահովել է պարզապես պետական իշխանության հեղինակությունը:
 Եվ եթե մենք մեր ժողովրդին չհասցրեցինք պետականության պաշտամունքի գիտակցությանը, դրանից ելնելով նաև՝ օրինահպատակ չդարձավ նա, ապա հաջողության չենք հասնի: Իսկ այդպես կլինի այն դեպքում, երբ ժողովուրդը վստահի իր իշխանություններին: Այսինքն՝ վերջիններս լինեն լեգիտիմ: Այս բառի համարժեքը, ըստ իս, իրավահեղինակությունն է: Այնքան հեղինակություն ունենան պետական կառույցներն իրենց բնակչի աչքում, որպեսզի վերջինս պատրաստ լինի անձնազոհության:

– Բնականաբար, մեզ մոտ այդպես չէ:

– Իհարկե, այդպես չէ: Եվ առաջին հերթին հենց օրինահպատակ չէ մեր ժողովուրդը: Իսկ թե այդ հատկանիշը որքան կարևոր է պետության ամրապնդման հարցում, գիտակցել է մեր մեծերից Շահամիր Շահամիրյանը: Կարդացեք «Որոգայթ փառաց»–ի ներածությունը: Այս մեծ մտածողը ևս ցանկանում էր տեսնել իր ազգի փառքը: Եվ այդ փառքին հասնելու միջոցը համարում էր պետությունը և օրենքը:
Իսկ պետականությունը, որն ազգերի հարատևման միջոցն է, ինչպես Մոնտեսքյուն էր ասում՝ փչացող միրգ է: Այն անհրաժեշտ բան է, բայց միաժամանակ փչանալու հատկություն ունի: Դրա համար մշտապես պետք է առողջ պահել կարողանաս:

– Այսօր մեր երկրում մի շարք նախաձեռնություններ կան, որոնք շեշտը դնում են հոգևոր դաշտի վրա: Կամ ավելի ճիշտ՝ բարոյական և հոգևոր: Այդ ճանապարհը մեզ տեղ կհասցնի՞:

– Դեռևս 19–րդ դարից սկսած՝ մարդկության մտածողները հասկացան, որ ինչ–որ իրենք արեցին ազատական հեղափոխությունների միջոցով, դեռևս ամենը չէ: Որովհետև նաև մեծ պրոբլեմներ ստեղծեցին մարդու համար: Նրա միջից հանեցին հոգևորը, նաև՝ կրոնը, ու տեղը ոչինչ չդրեցին:
Եվ կրկին խոսվում է այն մասին, որ հարկավոր է վերադառնալ սոցիալական կարգավորմանը՝ կրոնա–բարոյական սկզբունքների միջոցով:
Բայց ասեմ, որ այս հարցում հարկ չկա, որ մենք շտապենք ու առաջամարտիկ դառնանք: Ցանկության դեպքում էլ դա մեզ թույլ չեն տա: Այսինքն՝ թույլ չեն տա, որ հիմնադրենք հայկական թեոկրատիա: Տեսեք՝ մեր Սահմանադրությամբ մի «շնորհակալություն» ենք ասել մեր եկեղեցուն, անընդհատ փնովում են: Պետք է հավասարակշռված ձևով հոգևորը վերադարձնենք մարդուն: Որպեսզի մարդու նպատակը միայն սպառումը չլինի:

– Շատերը հիմա ասում են, որ աշխարհում պետությունների կառավարման ներկա մոդելը սպառել է իրեն, այլևս արդյունավետ չէ: Մարդկությունը կկարողանա՞ նոր մոդել ստեղծել, թե, ի վերջո, Չերչիլը միշտ ճիշտ կլինի, երբ ասում էր՝ ժողովրդավարությունը մի բան չէ, բայց դրանից լավը չի հայտնագործվել:

– Գլոբալ աշխարհի մոդելը արդեն վաղուց է իրեն սպառել: Ընդհանրապես ժողովրդավարությունը պետք է հասկանալ գլոբալ–համաշխարհային և ներպետական–ազգային մակարդակներով: Համաշխարհային մակարդակով այդ ժողովրդավարությունն իսկապես չկա: Ճիշտ է, կա միջազգային իրավունք, բայց այն ենթակա է երկակի ստանդարտների: 
Տեսեք՝ անգամ ՄԱԿ–ում քվեարկության կարգն ինքնին պրոբլեմատիկ է ողջ աշխարհի համար: Ընդ որում, ՄԱԿ–ի ստեղծումից տասնամյակ անց հայտնվեցին նախագծեր, որ այդ համակարգը պետք է բարեփոխել: Սակայն մեծ տերությունները երբեք էլ դրան չհամաձայնեցին և չեն էլ համաձայնի: Այդպես է ձեռնտու աշխարհի ուժեղներին:

– Իսկ դուք հնարավոր համարո՞ւմ եք կամ կանխատեսո՞ւմ եք, որ կառավարման նոր մոդելն այլևս հիմնված կլինի սոցիալիստական սկզբունքների վրա:

– Ի դեպ, ասեմ, որ այդ միտումը մեր քաղաքական իշխանությունը վաղուց հասկացավ: Մեր վերջին Սահմանադրությամբ զուտ ազատական սկզբունքներից վերադարձ կատարեց դեպի սոցիալիզմ: Այժմ տնտեսական հիմքը համարվում է սոցիալապես կողմնորոշված շուկան: 
Այս տարիների ընթացքում հասկանալի դարձավ, որ զուտ ազատականության հիմքերով չկարողացանք տնտեսական զարգացման բարձր տեմպեր ապահովել: Նաև գիտակցեցինք, որ ձեռնարկատիրությունը պետք է որոշակի սոցիալական գործառույթ ստանձնի:
Համեմատենք մահմեդական համակարգի հետ. այստեղ սեփականությունը նաև պարտականություն է: Մինչդեռ մեզ մոտ սեփականությունը միշտ իրավունք է:
 Ես դեռևս չեմ կարող ասել, թե ընդհանրապես այս առումով աշխարհում զարգացումները ո՞ր ուղղությամբ կգնան, բայց ձեզ հավաստիացնում եմ, որ քաղաքական, իրավական ուսմունքների մեջ Կարլ Մարքսի ուսմունքը վերջին տեղում չէ:

– Այսինքն՝ մարդկության ապագան կարող է սոցիալիզմը լինել:

– Գլոբալ առումով մարդկության ապագան դա է: Որովհետև հակառակ դեպքում երկրագունդը կկործանվի: Տեսեք՝ եթե ողջ մարդկությունը սպառի այնքան էլեկտրաէներգիա և ունենա այնքան ավտոմեքենա, որքան ԱՄՆ–ում և Հյուսիսային եվրոպայում են, ապա երկրագունդը կպատվի ծխի շղարշով: Իսկ դա նշանակում է մարդկության վերջը: Նման կարգի այլ տվյալներ ևս կան: Այնպես որ, սոցիալական կարգավորումը պետք է վերադառնա իր չափերի մեջ:
 Բայց այսպես դատենք, եթե մարդկությունը ներկա տեխնոլոգիաներն է օգտագործում: Սակայն հնարավոր է առաջիկայում այնպիսի հայտնագործություններ արվեն, որ այլևս նրա համար վերանան էներգետիկ պրոբլեմները: Ո՞վ գիտե…


Գոհար Սարդարյան

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի