Սախալինի ու հարակից բնակավայրերի 2500 բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍախալինի հարավային մասի, ինչպես նաեւ 10 հարակից բնակավայրերի շուրջ 2500 բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի` այդ շրջանում անսպասելի հայտնված ցիկլոնի պատճառով: Այս մասին հայտնում է Тасс-ը` հղում անելով ՌԴ էկոնոմիկայի նախարարությանը:
Նախարարությունից պարզաբանել են, որ մեծ թափով ընթանում են վթարավերականգնողական աշխատանքներ, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրներ են ստեղծվում շրջանի հասարակական կարեւորություն ունեցող մի շարք կառույցների համար:
Ավելի վաղ տեղումնառատ ցիկլոնը` ուղեկցված ուժգին քամով, առանց էլեկտրականության էր թողել Սախալինի մի քանի հազար բնակիչների: Տեղումների հետեւանքով մոտ 100 միանգամյա անջատում է եղել էլեկտրափոխանցման կայաններում: Խնդիրը ծրագրվում է վերացնել 2 օրերի ընթացքում:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



