Թուրքիայի քեմալական կուսակցության գլխավոր գրասենյակի վրա կրակած անձը ձերբակալվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր գրասենյակի վրա զինված հարձակում իրականացրած անձը ձերբակալվել է:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը: Հարձակումն իրականացրած անձն Ալի Համուրջուն է, սակայն թե որն է նրա գործողության դրդապատճառը, դեռևս հստակեցված չէ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության Անկարայի կենտրոնակայանի վրահոկտեմբերի 26-ի գիշերը զինված հարձակում էր տեղի ունեցել: Կենտրոնակայանիշենքի մոտով անցնելիս անհայտ համարանիշերով ավտոմեքենայից 5 գնդակ էրարձակվել: Իրադարձությանն արած արձագանքում ԺՀԿ առաջնորդ ՔեմալՔըլըչդարօղլուն աÕ �ել է. «Նման բաներով մեզ վախեցնել հնարավոր չէ: Մենք ուժեղենք, պաշտպանում ենք ժողովրդավարությունը եւ պատրաստ ենք փոխհատուցել դրահամար»:



