ԵԱՏՄ երկրները ստորագրել են հեղինակային իրավունքների կառավարման մասին համաձայնագիր
ՔԱՂԱՔԱԿԱՆԵվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում միության անդամ պետությունների փոխվարչապետները ստորագրել են Կոլեկտիվ հիմքով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման մասին համաձայնագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի պարգևատրումների բաշխման նկատմամբ վերահսկողությունը, կբարձրացնի իրավունքների կոլեկտիվ կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը և արդյունավետությունը: Այս քայլն իր հերթին կբարձրացնի ԵԱՏՄ անդամ պետությունների հանրությունների վստահությունը հեղինակային և հարակից իրավունքների կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ:
http://armenpress.am/arm/news/912272/
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



